Добавить в избранное

«ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«__» __________ 2022 թվականի N ___-Լ

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 11-ի N322-Լ որոշման հավելվածի 1․5 կետը՝

  1. Սահմանել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվելիք հիմնական ծառայությունները՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                             ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ Վարչապետի

«__» __________ 2022 թվականի

N ___-Լ որոշման

 

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվում են հետևյալ հիմնական ծառայությունները (իրականացվում են հետևյալ գործառնությունները)՝
  • մաքսային հսկողությանն առնչվող՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային հայտարարագրմանն առնչվող՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային ընթացակարգերի գործողությունների եզրափակմանը, կասեցմանը, դադարեցմանն առնչվող՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային և այլ օրենսդրությամբ նախատեսված փորձաքննությունների իրականացմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված գործողությունների իրականացման թույլտվությունների տրամադրման գործառնություններ.
  • մաքսային ընթացակարգերի շրջանակներում թույլտվությունների տրամդրմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • թույլատվական փաստաթղթերի տրամադրմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • Տրանսպորտային միջոցների գրանցմանը և հաշվառմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային կանոնների խախտման դեպքերով վարչական վարույթների իրականացմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությանն առնչվող գործառնություններ.
  • ֆինանսական ծառայություններ (բանկային, ապահովագրության և այլ ծառայություններ):
  • Обсуждалось

    08.02.2022 - 23.02.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2868

Принт