Добавить в избранное

Проект не принят

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

                                                                                                    ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշուման նախագծի ընդունման անհրաժեշտության

 

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

 

     Իրավական ակտի նախագծի մշակումը պայմանավորված է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (ՀՕ-293-Ն), ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքներից (ՀՕ-295-Ն), որոնցով նախադպրոցական ծառայությունները և այլընտրանքային ծրագրերի իրականացումը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:    

    Կան լիցենզավորման կարգերում նախատեսվող այլ փոփոխություններ, որոնց պահանջը պայմանավորված է ոլորտում օրենսդրական փոփոխությունների և ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացման հրամայականով:

  Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարությունից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային ռազմավարություններից:

     2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Կլիցենզավորվեն ՀՀ-ում գործող կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ (մոտավոր հաշվարկով շուրջ 300), որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում այլընտրանքային, լրացուցիչ) և նախադպրոցական ծառայություններ: Կենտրոնները լիցենզավորվելով և գործելով լիազոր մարմնի վերահսկողության ներքո՝ կապահովեն երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ և սանիտահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն և այլն) և կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, որը երեխաներին նախապատրաստում է դպրոցին: Մի շարք նորմատիվ իրավական ակտերով հաստատաված պահանջներ, որոնք ընդունվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով /նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարածքների շինարարական նորմերի մասով/, ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13 N 744-Ն որոշմամբ /նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ/, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանով /սաների ընդունելության կարգ/՝ կսահմանվեն նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգով:

Լիցենզավորման գործող մի շարք չափանիշների և պահանջների փոփոխելու անհրաժեշտություն կա, քանի որ գործող չափանիշները լիովին չեն կարգավորում լիցենզավորման գործընթացի արդյունավետ իրականացումը, որը բնականաբար չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ ուսուցման բնականոն գործընթացի և դրա միջոցով նաև ուսուցման որակի վրա: Մասնավորապես՝ գործունեության վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզավորված անձինք չեն ներկայացնում նոր վայրի պահանջներին համապատասխան փաստաթղթեր /փոխվում է տարածքը, կարող է փոխվել մանկավարժական կազմը և այլ լիցենզավորման պայմաններ, սակայն կարգերով նախատեսված չէ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու պահանջ/: Համաձայն «Լիցենզավորման մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու համար նա լիցենզավորող մարմին պետք է ներկայացնի հայտ` նշելով իր՝ նախկինում ստացած լիցենզիայի վավերապայմանները, իսկ իրավաբանական անձինք՝ նաև պետական գրանցման համարը, ինչպես նաև գրավոր հայտարարություն՝ նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին, եթե գործունեության իրականացման լիցենզիա տալու համար օրենքով կամ լիցենզավորման կարգով գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ չեն սահմանվել: Մի շարք պահանջներ, կապված ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության /շատ դեպքերում ներկայացվում են արտադրական նշանակությամբ տարածքի նկատմամբ oգտագործման իրավունքի գրանցման վկայականներ/, հիմնական մանկավարժական կազմի, բժշկական մասնագիտությունների լիցենզավորման և այլն, նույնպես կարևոր են և կարգերում նախատեսված են համապատասխան փոփոխություններ:

Կրթական ծրագրի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասին տեղեկանքը կարգերից հանելու հանգամանքը պայմանավորված է լիցենզավորման բնագավառում վարչարարության պարզեցման նպատակով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության հետ:

3.Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի ընդունման նպատակն է նախադպրոցական կրթության բնագավառում գործող նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելը, ինչը կնպաստի կրթության բնագավառում իրականացվող նախադպրոցական կրթության նկատմամբ պատաս­խանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը, ինչպես նաև կրթության բնագավառում որոշակի չափանիշներ ներդնելով համապատասխանեցնել իրավական ակտերը, բարելավել  ուսումնական հաստատությունների լիցենզավորման պայմաններն ու պահանջները, որը կնպաստի ուսումնական հաստատությունների նկատմամբ պատաս­խանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:

 4.Ակնկալվող արդյունքը.

   Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ունենալ նախադպրոցական կրթական ծրագրերով և ծառայություններով գործունեության լիցենզիաների պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմներ` ապահովելով կրթության որակի բարձրացումը, միասնական համակարգի ստեղծումը և արդյունավետ գործունեությունը: Ակնկալվում է նաև ունենալ կրթական ծրագրերով գործունեության լիցենզիայի պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ էապես կարևոր պահանջների ներդրում` ապահովելով կրթության բնագավառում լիցենզավորման պայմանների ու պահանջների լավարկմանը և արդյունավետ գործունեությունը:

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում և այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:

      5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

       ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

  • Обсуждалось

    20.01.2022 - 16.02.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4321

Принт

Предложения

Սամվել Ջաբաղյան

16.02.2022

Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նախատեսվում է Հավելված N 1-ի 6-րդ կետի 4-րդ ենթակետում «նախատեսվող» բառից հետո լրացնել ««հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան (բացառությամբ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների)» բառերը»: Նշվածից բխում է, որ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների կողմից զբաղեցվող տարածքների համար չի պահանջվելու հասարակական նպատակային նշանակության առկայություն, հետևաբար դրանց նկատմամբ չի կարող գործել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված «ՀՀՇՆ 31-03-«Հասարակական շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 95-Ն հրամանով հաստատված պահանջները, որոնք վերաբերում եմ հասարակական նպատակային նշանակությամբ շինություններին: Այս կարգավորումը տրամաբանական է և իրավաչափ, քանի որ առկա են էական տարբերություններ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող և նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների կողմից իրականացվող գործունեությունների, հետևաբար դրանց համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ առաջադրվող պահանջների միջև: Մինչդեռ, Նախագծի մի շարք դրույթներ հակասում են վերը նշվածին: Այսպես, Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն նախատեսվում է Հավելված N 1-ի 8-րդ կետի 3-րդ ենթակետի ա) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում՝ խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, զուգարանի, մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի, մեթոդկաբինետի, բակային տարածքի) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված «ՀՀՇՆ 31-03-«Հասարակական շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 95-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների շինարարական նորմերով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարածքների նորմատիվների պահանջներին, տարածքների նկատմամբ իրավունքը (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) հաuտատող փաuտաթղթերի առկայությունը,»: Հետևաբար, գտնում ենք նշված դրույթի շարադրանքում տեղի է ունեցել վրիպակ, ուստի առաջարկում ենք նշված Հավելված N 1-ի 8-րդ կետի 3-րդ ենթակետի ա) կետում ավելացնել «բացառությամբ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների» բառերը, որպեսզի հստակ լինի այն, որ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների կողմից զբաղեցվող տարածքների նկատմամբ չեն գործելու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված «ՀՀՇՆ 31-03-«Հասարակական շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 95-Ն հրամանով հաստատված պահանջները: Նախագծով առաջարկվում է Հավելված N 1-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «6) տեղեկանք նախադպրոցական կրթական ծրագիր նախադպրոցական կրթական ծրագիր և նախադպրոցական ծառայություն իրականացնելու համար զբաղեցրած տարածքների մակերեսների, այդ թվում՝ խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, զուգարանի, մարզադահլիճի, երաժշտական պարապմունքների դահլիճի, մեթոդկաբինետի վերաբերյալ (ձև N 3).»: Մինչդեռ, այս դրույթում պետք է ևս ավելացնել «բացառությամբ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների» բառերը, կամ «այդ թվում» բառերի փոխարեն գրել «առկայության դեպքում բառերը՝ համապատասխան փոփոխության ենթարկելով նաև Ձև 3-ը: Նախագծով առաջարկվում է Հավելված N 1-ի 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ՝ «4) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան տարածքի նկատմամբ իրավունքի (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) գրանցման վկայականի պատճենը.»: Մինչդեռ, այստեղ ևս պետք է ավելացվի հետևյալ բառերը՝ «բացառությամբ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների», քանի որ նշված կենտրոնների կողմից զբաղեցվող տարածքների համար չի պահանջվում հասարակական նպատակային նշանակության առկայություն:

Узнать больше