Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

     «Հայաստանի Հանրապետության կառավարության  2021 թվականի հուլիսի   1-ի N 1069-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման ընդունումը  բխում է տարկետում ոնեցող քաղաքացիների տարկետման իրավունքի իրացման անհրաժեշտությունից:

Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

2021 թվականի հուլիսի 1-ի Հայաստանի հանրապետության կառավարության N 069-Ա որոշմամբ մի շարք քաղաքացիների 2021 թվականի ամառային զորակոչից տրվել է տարկետում՝ սահմանված համապատասխան ժամկետներում: Սակայն որոշումը ընդունվելուց հետո քաղաքացիների կողմից ներկայացվել են լրացուցիչ հիմքեր, որոնք անհրաժետություն են առաջացրել որոշման մեջ կատարել փոփոխություններ, մասնավորապես՝ 2 քաղաքացու տարկետման ժամկետի փոփոխություն է նախատեսվում, իսկ մեկ քաղաքացու մոտ նշված բուհի անվանումն է փոխվում, տեխնիկական վրիպակն ուղղելու նպատակով:  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1.  Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության  2021 թվականի հուլիսի   1-ի N 1069-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝  հիմք ընդունելով տարկետման մեջ գտնվող քաղաքացիների կողմից լրացուցիչ ներկայացված դիմումների և հիմնավորումների, որոնք ուղղված էին տարկետման իրավունքի անխոչընդոդ իրականացմանը:

Նաախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

  • Обсуждалось

    19.01.2022 - 03.03.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3152

Принт