ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Դատախազության մասին» ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 5-րդ մասում և 38-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված կարգավորումների համաձայն դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման համար, ինչպես նաև գլխավոր դատախազի տեղակալի թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթ հայտարարելու համար տեղեկատվությունը հրապարակվում է, ի թիվս այլնի, նաև 3000 տպաքանակ ունեցող մամուլում:

Այս առումով խնդիրը կայանում է նրանում, որ 3000 տպաքանակ ունեցող մամուլ այս պահին ՀՀ-ում չկա, ուստի օբյեկտիվորեն հնարավոր չէ պահպանել նշյալ օրենսդրական պահաջը: Բացի այդ, նույնիսկ այդպիսի փաստացի հնարավորության առկայության դեպքում ժամանակակից տեխնիկական զարգացվածության, պետական կառավարման համակարգում էլեկտրոնային համակարգերի և հարթակների կատարելագործման պայմաններում մրցույթների վերաբերյալ հայտարարությունը մամուլում տպագրելու անհրաժեշտությունը վերանում է, քանի որ նախատեսված նպատակին կարելի է հասնել նաև այլ և բավական արդյունավետ միջոցով: Որպես այդպիսի միջոց կարող է հանդես գալ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը: Ընդ որում, ի տարբերություն Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի, Օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է հայտարարությունը նաև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու պարտականություն: Այսինքն, այդպիսի կարգավորում արդեն իսկ առկա է Օրենքում:

  • Обсуждалось

    05.01.2022 - 20.01.2022

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2707

Принт