Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N1728-Ն որոշմամբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված բոլոր արձանագրային որոշումները մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ճանաչվում են անվավեր:

Համաձայն Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի՝  Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր և լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

 Ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտում օգտագործվող/կիրառվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի նիստի N37 արձանագրության 10-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N29-8 արձանագրային որոշումը՝ համաձայն վերը նշված կարագավորումների, ուժը կորցրած կճանաչվի, եթե չվերաձևակերպվի Կառավարության որոշման ձևաչափով, ինչի համար Կառավարությունն օրենքով լիազորված չէ:

  Նախագծի մշակումը պայմանավորված է վերոնշյալ պահանջների կատարման ապահովմամբ: Նախատեսվում է կատարել լրացումներ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում՝ ստեղծել իրավական հիմքեր լիազորելու Կառավարությանը մշակել և հաստատել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցները:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման նպատակն է օրենքով Կառավարությանը վերապահել լիազորություններ հաստատելու և մշակելու Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցները՝ դրանք կիրառելու հետևյալ գործընթացներում.

- օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի կազմման,

- օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության կազմման,

- հանքի փակման ծրագրի կազմման,

- օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցության գնահատման հաշվետվության կազմման,

- օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման հաշվետվության կազմման,

 - օգտակար հանծոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության լիարժեքության գնահատման

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

       Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության կողմից։

4.Ակնկալվող արդյունքը

      Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմքեր՝ ոլորտում կիրառվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի նիստի N37 արձանագրության 10-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N29-8 արձանագրային որոշումը՝  Կառավարության որոշման ձևաչափով վերաձևակերպելու և օգտագործելու համար:

5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում: 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նշված ռազմավարական փաստաթղթերի հետ կապ առկա չէ:

  • Обсуждалось

    28.12.2021 - 12.01.2022

  • Тип

    Закон

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4040

Принт