Добавить в избранное

В стадии разработки

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ներկայացվող նախագծի նպատակն է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) նախատեսել անհրաժեշտ լիազորող նորմեր, որոնք հնարավորություն կընձեռեն ընդունել հետևյալ իրավական ակտերը՝

  • Զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը
  • Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանը,
  • Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպեման 2023-2025 թվականների ազգային ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը (լիազորորղ նորմի ձևակերպումից բխում է, որ այն ընդունվելու է երեք տարին մեկ պարբերաբար),
  • Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու նպատակով ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը։
  • Обсуждалось

    08.12.2021 - 23.12.2021

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4043

Принт