Добавить в избранное

В стадии разработки

Հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերի փոփոխություն

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_________ 2017 թվականի N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 320-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի «Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միասնական հավելվածի նմուշը հաստատելու մասին» N 320-Ն որոշման.
  • «ա», «բ», «գ», «դ» և «ե» կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«ա. տարրական կրթության վկայական,

 ա1. տարրական կրթության գերազանցության վկայական,

 բ. հիմնական կրթության վկայական,

 գ. հիմնական կրթության գերազանցության վկայական,

 դ. միջնակարգ կրթության ատեստատ,

 ե. միջնակարգ կրթության գերազանցության ատեստատ,»

  • «ա», «ա1» «բ», «գ», «դ» և «ե» կետերին համապատասխան պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Обсуждалось

    14.02.2017 - 06.03.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10312

Принт