Добавить в избранное

В стадии разработки

ԳՐԻԳՈՐԻ ՅՈՒՐԻԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՐԻԳՈՐԻ ՅՈՒՐԻԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»  ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ   ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

«Գրիգորի Յուրիի Մաթևոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատելու  մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի № 868-Ա հրամանագրով Գրիգորի Յուրիի Մաթևոսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության  քաղաքացիություն

 և նա հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմում և  2022 թվականի մարտ ամսից   մասնակցելու է  ընտրական փուլի խաղերին: 

   Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Գրիգորի Յուրիի Մաթևոսյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։  

Գրիգորի Յուրիի Մաթևոսյանը հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

      «Գրիգորի Յուրիի Մաթևոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատելու  մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    06.12.2021 - 24.12.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3056

Принт