Добавить в избранное

«ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

2017 թվականի հունվարի 9-ին ուժի մեջ է մտել «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Նշված օրենքով  կարգավորված են փրկարարական ծառայության գործունեությանը վերաբերվող հարցերը՝ մասնավորապես ներքին ծառայության  կազմակերպման, օպերատիվ հերթապահության կազմակերպման և իրականացման, սահմանված են ստորաբաժանումների գործողությունները տագնապ հայտարարելու դեպքում, ինչպես նաև դրանցում ընդգրկված անձնակազմի իրավասությունները, պատասխանատվությունն ու պարտավորությունները: Կարգավորված են փրկարարական աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման հարաբերությունները, ստորաբաժանումների գործունեության կառավարման ու իրականացման, տեղեկատվության հաղորդման հետ կապված հարցերը,  սահմանված են հրամանատարների ու այլ պաշտոնատար անձանց պարտականությունները, փրկարարական ծառայողների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, ծառայողների փոխհարաբերությունները, նրանց նկատմամբ կիրառվող խրախուսանքները, կարգապահական և նյութական պատասխանատվության ու դրանց կիրառման հարցերը: Սահմանված են սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և առողջության պահպանմանն ուղղված պահանջներն ու միջոցառումները:

«Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 120 հոդվածի համաձայն` ելնելով փրկարարական, որոնողափրկարարական, անհետաձգելի վթարավերականգ-նողական, աղետների հետևանքների վերացման աշխատանքների, քաղա-քացիական պաշտպանության և տարածքային պաշտպանության միջոցառումների  տեսակներից ու առանձնահատկություններից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվելու են`

1) ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման  կարգը.

2)քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

3)կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

4)օդային տրանսպորտի աղետի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների  իրականացման կարգը:

Ելնելով փրկարարական, որոնողափրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, աղետների հետևանքների վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության և տարածքային պաշտպանության միջոցառումների  տեսակներից  ու առանձնահատկու-թյուններից՝ լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանվելու են`

1) հրդեհաշիջման աշխատանքների առանձնահատկությունները, հրդեհաշիջման և աշխատանքների իրականացման և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ստորաբաժանումների գործունեության կարգը.

2) աղետալի ջրածածկման գոտում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման կարգը.

3)  լեռնափրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

4)  ջրափրկարարական աշխատանքների կատարման կարգը.

5) հանքախորշերում, թունելներում և այլ ստորգետնյա տարածքներում, վերգետնյա հանքերում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

6) փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման կարգը.

7)ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ փրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

8) երկաթուղային տրանսպորտի վթարների ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

9) սակրավորական աշխատանքների իրականացման կարգը.

10) ստորաբաժանումների և մեծ քանակով անձնախմբերի փոխադրման ու այդ ընթացքում ներքին ծառայության իրականացման կարգը.

11) ճամբարային ավանի տեղավորման և ճամբարային ավանում ներքին ծառայության իրականացման կարգը.

12)  հրաձգարաններ մեկնելու և հրաձգարաններում ներքին ծառայության կարգը: 

Նշված իրավական ակտերի ընդունումից հետո ամբողջովին կկարգավորվեն փրկարար ուժերի գործունեության հետ կապված հարաբերությունները:

Միջազգային փրկարարական գործողություններն ավելի հաճախ կիրառվում են որպես տուժած երկրին օգնություն ցուցաբերելու արդյունավետ միջոց՝ հատկապես այն երկրներում, որտեղ աղետների արձագանքման համակարգը զարգացած չէ կամ ունեցած ուժերը բավարար չեն տեղի ունեցած արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար: Արտակարգ իրավիճակների դեպքում որոշումների արդյունավետ ընդունումը և մասնագիտացված փրկարարական թիմերի արագ արձագանքման կազմակերպումը կարող են աղետից տուժած բնակչության կորուստները հասցնել նվազագույնի: Նման դեպքերում խիստ կարևորվում է փրկարարական թիմերի կողմից հնարավորինս արագ արձագանքման կազմակերպումը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

Հաշվի առնելով 1988 թվականին Սպիտակում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի դասերը՝ միջազգային փրկարարական կառույցները գիտակցեցին, որ անհրաժեշտ է ունենալ արտակարգ իրավիճակներում մարդասիրական արձագանքման համակարգ՝ հստակ նպատակներով, գործառույթներով, դերակատարներով և ընթացակարգերով: Այս համակարգը հիմնելու և կատարելագործելու հիմնախնդիրը իրականացվեց ՄԱԿ-ի կողմից: Մասնավորապես` ընդունվեցին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Միավորված ազգերի արտակարգ իրավիճակների մարդասիրական աջակցության համակարգման հզորացում» 46/182, 1990 թվականի դեկտեմբերի 21-ի «Միավորված ազգերի աղետների օգնության համակարգողի գրասենյակի հզորացում» 45/221, 1997 թվականի սեպտեմբերի 11-ի «Միավորված ազգերի բարեփոխում, ձեռնարկվող միջոցառումներ և առաջարկություններ», 1998-1999 թվականների համար առաջարկված ծրագրի բյուջե» A/52/303, 1998 թվականի հունվարի 9-ի «Միավորված ազգերի թարմացում - բարեփոխումների ծրագիր» A/RES/52/12B, 1998 թվականի հուլիսի 16-ի «Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOCC) եզրակացություն» E/1998/L.15, 2002 թվականի դեկտեմբերի 16-ի «Միջազգային քաղաքային որոնողափրկարարական խմբերի արդյունավետության և համակարգման ուժեղացում» 57/150 բանաձևերը:

Արդյունքում հիմնվեց Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբը (INSARAG), որի նպատակը տուժած երկրներին միջազգային փրկարարական օգնության տրամադրումն է, միջազգային որոնողափրկարարական խմբերին ներկայացվող նվազագույն պահանջների սահմանումը և լայնածավալ երկրաշարժերի դեպքում միջազգային օգնության համակարգման եղանակների մշակումն է:

Մինչև 2015 թվականը Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ էին ՄԱԿ-ի 194 անդամ երկրներից 33-ը: 2015 թվականին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը գերազանց հանձնելով ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդա-տվական խմբի (INSARAG) որակավորումը և Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի 194 անդամ երկրների շարքում դարձավ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG-ի) 34-րդ անդամը:

Վերոթվարկյալ բանաձևերով և Միջազգային որոնողափրկարարական խորհրդա-տվական խմբի (INSARAG) ուղեցույցով նախատեսված է, որ աղետից տուժած երկրի համապատասխան մարմինների հետ փրկարարական աշխատանքներին մասնակցելու օգնության պահանջը ստանալով, միջազգային որոնողա-փրկարարական թիմը, միանձնյա որոշմամբ, անմիջապես մեկնի աղետի գոտի:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերի ներգրավման կարգը սահմանելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1403-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 848-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի համաձայն` աղետից տուժած երկրի համապատասխան մարմինների հետ փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավման նպատակահարմարությունը պարզելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրա-պետության փրկարար ուժերի ներգրավման որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջարկությամբ:

Այսինքն, Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի, այդ թվում` Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեվանքների նվազեցման և վերացման, փրկարարական աշխատանքներում ընդգրկելու նպատակով արտասահման մեկնելու գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որի ընդունումը պահանջում է երկարատև գործընթաց (համապատասխան նախարարական կոմիտեի նիստում քննարկումներ, ՀՀ կառավարության նիստում քննարկում և այլն):

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016-12-06 N 02/16.12/20039-16 հանձնարարականով հանձնարարվել է սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 848-Ն որոշման հավելվածի 4-րդ կետում փոփոխություն կատարելու մասին համապատասխան որոշման նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերի ներգրավումն իրականացնել ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, այլ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016-12-06 N02/16.12/20039-16 հանձնարարականի պահանջները, փրկարար ուժերի, այդ թվում` Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) հայկական քաղաքային որոնողա-փրկարարական թիմերի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեվանքների նվազեցման և վերացման, փրկարարական աշխատանքներում ընդգրկելու նպատակով արտասահման մեկնելու, այսինքն` տուժած երկրին միջազգային օգնության ցուցաբերման, աղետներին արձագանքման գործընթացն առավել արագ և արդյունավետ իրականացնելու ու Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG-ի) չափանիշներին համապատասխանեցնելու, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավումն Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ իրականացնելու  նպատակով ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերին արտասահմանյան երկրներում փրկարարական աշխատանքերում ներգրավելը կիրականացվի Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

2.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ներկայացվող նախագծով առաջարկվող իրավական կարգավորման նպատակն է «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի քննարկվող (փոփոխվող) դրույթներով  իրավական կարգավորման միջոցով լուծել գործնականում առկա խնդիրները:

Սույն նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերը կներգրավվեն ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարության, այլ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

3.

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն փրկարարական ուժերի գործունեության հետ կապված հարաբերությունները, կվերանան փրկարարական ուժերի գործունեությունը սահմանող իրավական ակտերում եղած հակասությունները:

Կապահովվեն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016-12-06 N02/16.12/20039-16 հանձնարարականի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեվանքների նվազեցման և վերացման, փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի, այդ թվում` Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերի ներգրավումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, և այդ գործընթացը (միջազգային օգնության ցուցաբերման, աղետներին արձագանքման) կկազմակերպվի և կիրականացվի առավել արագ ու արդյունավետ:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

ՏԵՂԵԿԱՆՔ

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության

Սույն օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում,  ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում: 

 

 

                  ՆԱԽԱՐԱՐ                                                        Դ.ՏՈՆՈՅԱՆ

  • Обсуждалось

    22.08.2017 - 10.09.2017

  • Тип

    Закон

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10117

Принт