Добавить в избранное

Находится в Национальном Собрании РА

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ­ՔԻ

ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          <<Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին>> N ՀՕ-203-Ն ՀՀ օրենքն ընդունվել է 01.12.2014թ-ին: Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն այն ուժի մեջ է մտել 01.01.2015թ-ին և գործում է մինչև 01.01.2018 թ-ը:

          Օրենքի հիման վրա և դրա կիրարկումն ապահելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 18.12.14թ-ի N 1444-Ն որոշումը, որով նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնել սահմանամերձ 25 համայնքում ընգրկված 37 բնակավայրերում:

          ՀՀ կառավարության նշված որոշմամբ նախատեսվում են սոցիալական աջակցության հետևյալ տեղսակները՝

  • հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում.
  • հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում.

Ընդ որում՝ բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում:

  • ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի փոխհատուցում.
  • սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների փոխհատուցում:

Սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնելու համար, 2015 թվականից սկսած, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվել է 928, 871.2 հազ. դրամ գումար

Սահմանամերձ բնակավայրերում առկա են՝

Տնտեսություն՝                                      17238

Բնակիչ՝                                               56068

Էլեկտրաէներգիայի բաժանորդ՝               17048

Գազի բաժանորդ՝                                 9978

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու <<Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին>> N ՀՕ-203-Ն ՀՀ օրենքի գործողության ժամկետը, հակառակ դեպքում՝ 01.01.2018թ-ից կդադարի սահմանամերձ համայնքներում սոցիալական աջակցության վերը նկարագրված ծրագրի իրականացումը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Խնդրը նախատեսվում է կարգավորել <<Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին>> N ՀՕ-203-Ն ՀՀ օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու միջոցով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից:

          4.Ակնկալվող արդյունքը

          Օրենքի նախագծի ընդունմամբ սահմանամերձ համայնքների բնակավայրերում ՀՀ կառավարության սահմանած կարգով կշարունակվեն իրականացվել օրենքով նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերը:

                                                                         

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ­ՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քի նախագծի ընդունման կապակցությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ­ՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

  • Обсуждалось

    18.08.2017 - 02.09.2017

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9055

Принт

Предложения

Վահանի համայնքապետարան

21.08.2017

360խմ. գազի ծավալը շատ քիչ է, որպեսզի սահմանամերձ համայնքի բնակիչը զգա սոցիալական բեռի թեթևացում:

Տիգրան Մաթևոսյան

19.08.2017

Առաջսրկեւմ եմ Արարատի մարզի Արմաշ համայնքը ևս ներառել աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում, քանի որ Արմաշը կարելի է նշել, որ ՀՀ ամենաստրատեգիական նշանակություն ունեցող բնակավայրերից է, ու ոչ մի պետական աջակցությունից գյուղի բնակիչները չեն օգտվում

Узнать больше