Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

  1. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով կարգավորվում են դպրոցական տարիքի երեխայի` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն ընդգրկման, հաստատությունից տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող սովորողների կրթության կազմակերպման գործընթացի հետ կապված` սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) և հաստատության միջև ծագող իրավահարաբերությունները:
  • Обсуждалось

    23.11.2021 - 08.12.2021

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6668

Принт

Предложения

Նաիրա Բաբայան

08.12.2021

Կարևոր է դպրոց սովորողի ընդգրկման և տեղափոխման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում՝ 19-րդ հոդվածում, ավելացնել ա.տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժ հիմնարկից) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ուսումնական հաստատությունում սովորողների համար անվտանգ և ապահով միջավայր, բժշկական օգնություն և սպասարկում, ֆիզիկական զարգացման և առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու , անհրաժեշտ և որակյալ աշխատանքներ իրականացնելու համար բ.հիմնական կրթության վկայականը՝ կրթական 3-րդ աստիճան, 10-12-րդ դասարաններ, ընդունվելիս կամ տեղափոխվելիս: Միևնույնէ առանց վկայականը պահանջելու անհնար է կատարել ընդունելություն, ինչպես նաև հակասություն է առաջանում կարգի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջի հետ:

Արամ Սողոմոնյան

25.11.2021

Կարգում հանրակրթական պետական ուսումնական հաստատությունից, մասնավորապես՝ հիմնական դպրոցից, ազատման վերաբերյալ չկան դրույթներ։ Պարտադիր ուսուցման պայմաններում դա հասկանալի է, սակայն որոշակի (իրավա)խախտումների կամ պայմանագրային դրույթների խախտման դեպքում հնարավոր է ազատում դպրոցից։ Դա պետք է սահմանվի։

Զինա Խաչատրյան

24.11.2021

Առաջարկում եմ ՝ V. ՍՈՎՈՐՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ կետի 26-րդ ենթակետում, այն է ՝ Սովորողի ազատումը հաստատությունից կատարվում է՝ ավելացնել ևս մեկ կետ. մեկ ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ կարգապահական տույժ ունենալու (նկատողույուն կամ խիստ նկատողություն ) դեպքում:

Узнать больше