Добавить в избранное

Проект принят

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով չարտոնված կանչերի իրականացումը բացառելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով չարտոնված կանչերի իրականացումը բացառելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում ՀՀ բջջային կապի օպերատորներից ստացվող հեռախոսազանգերի վերծանումների տվյալների ուսումնասիրության արդյունքում իրական հեռախոսազանգերին չհամապատասխանող տվյալների առկայության վերաբերյալ։

Մասնավորապես, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված տվյալները հանդիսանում են համացանցային հավելվածներով իրականացված զանգեր, և ՀՀ բջջային կապի օպերատորները հնարավորություն չունեն բացահայտելու դրանց իրական հեռախոսահամարները։

Նշված հավելվածները հնարավորություն են տալիս որպես զանգահարողի հեռախոսահամար ներկայացնել ցանկացած թվերի հաջորդականություն, որը կարող է հանդիսանալ որևէ գործող հեռախոսահամար, և վերջինս էլ ամրագրվում է օպերատորների բիլինգային համակարգերում՝ որպես զանգահարողի հեռախոսահամար։ Ընդ որում, նշված զանգ ստացող անձի հեռախոսահամարի վերծանումներում արձանագրվում է տվյալ` իրականում զանգ չկատարած համարը, որի վերծանումներում զանգ ստացողի համարին զանգը չի երևում։

Ստեղծված իրավիճակը բարդացնում է իրավապահ մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական և վերլուծական աշխատանքները և առաջացնում հանցագործությունների աճի ռիսկեր։

Հարցի կարգավորման նպատակով հանձնաժողովի նախաձեռնությամբ հանձնաժողովի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ շարժական կապի օպերատորների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբի շրջանակում քննարկվել են բջջային կապի հեռախոսազանգերի վերծանումների ընթացքում իրական հեռախոսազանգերին չհամապատասխանող տվյալների առկայության հարցի լուծման տեխնիկական և կազմակերպչական խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները, որոնց արդյունքներով նպատակ ունենալով բացառել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով չարտոնված կանչերի (հեռախոսազանգ, կարճ հաղորդագրություն) իրականացումը մշակվել է «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով չարտոնված կանչերի իրականացումը բացառելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծը։

  

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

        Նախագծով, առաջարկվում է սահմանել, որ հեռախոսակապի օպերատորը չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի գործարկման պահից բացառում է միջազգային կապուղիներից SIP կամ ISUP ազդանշանային համակարգով իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցում չարտոնված կանչի վերջնավորման իրականացումը։ Ընդ որում, ըստ սահմանման չարտոնված կանչերը օպերատորի չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի միջոցով բացահայտված՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցով իրականացված կանչերն են, որոնք իրականացվում են՝ չորոշված (չբացահայտված) «A» համարի ներկայացմամբ, ՀՀ համարագրման պլանի համապատասխան՝ օպերատորին հատկացված՝ շարժական կապի կոդերի համարային շարքերին պատկանող, սակայն ոչ իրական, փոխարինված կամ կեղծված «A» համարի ներկայացմամբ, ինչպես նաև ՀՀ համարագրման պլանի համապատասխան՝ հանրային ամրակցված հեռախոսացանցի կոդերի համարային շարքերին պատկանող A-համարի ներկայացմամբ՝ միջազգային կապուղիներից։

        Միևնույն ժամանակ, օպերատորը՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացնում չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի տեխնիկական նախագիծը (նկարագիրը) և համաձայնությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում ապահովում չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի գործարկումը։

  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

          Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն ՀՀ ազգային անվտանգության ծառայության և հանրային շարժական և ամրակցված հեռախոսակապի օպերատորների հետ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունմամբ հնարավորինս կբացառվի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով չարտոնված կանչերի (հեռախոսազանգ, կարճ հաղորդագրություն) իրականացումը։  

  • Обсуждалось

    18.11.2021 - 05.12.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Телекоммуникация(электронная коммуникация)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3660

Принт