Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

      Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել  հետևյալ քաղաքացիներին՝  2019 թվականի հուլիսի 12-ի N 158-Ա  հրամանագրով  Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին, Ղազար Արմենի Դերմեջյանին, Արթուր Գեղամի Դանիելյանին  (ծնվել է Ուկրաինայում և ծնողների քաղաքացիության բերումով ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն)  և Նարեկ Կամոյի Մանուկյանին  (ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում և  մոր քաղաքացիության բերումով ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն):  

«Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին, Ղազար Արմենի Դերմեջյանին,  Արթուր Գեղամի Դանիելյանին  և Նարեկ Կամոյի Մանուկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով,   որ Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին, Ղազար Արմենի Դերմեջյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի № 1926-Ա որոշմամբ  տարկետում է տրվել   մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը, իսկ  Արթուր Գեղամի Դանիելյանին  (ծնվել է Ուկրաինայում և ծնողների քաղաքացիության բերումով ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն)  և Նարեկ Կամոյի Մանուկյանին  (ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում և  մոր քաղաքացիության բերումով ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն)

Ռոբերտ Մելիքի Դարբինյանի, Յուրի Վարդանի Օգանեսյանը, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանը,  Ղազար Արմենի Դերմեջյանը   հանդես են գալիս ֆուտբոլի  մինչև 21 տարեկանների  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, Արթուր Գեղամի Դանիելյանը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում և Նարեկ Կամոյի Մանուկյանին հանդես են գալիս ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի  համապատասխան ազատվում են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին, Ղազար Արմենի Դերմեջյանին,  Արթուր Գեղամի Դանիելյանին  և Նարեկ Կամոյի Մանուկյանին  ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Յուրի Վարդանի Օգանեսյանը, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանը, Ղազար Արմենի Դերմեջյանը,  Արթուր Գեղամի Դանիելյանը  և Նարեկ Կամոյի Մանուկյանը հաշվառված են Երևան, Խանջյան 27), Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

«Մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Обсуждалось

    16.11.2021 - 06.12.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4631

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: