Добавить в избранное

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Արամ Հարությունի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Արամ Հարությունի Գրիգորյանը (ծնվ.՝ 1995 թվականի հուլիսի 26-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Ավանեսովի 2 շ., բն. 20), ՀՀ կառավարության  2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտական, գիտահետազոտական գործունեությունը «ՀՀ ԳԱԱ ակադեմիայի մեխանիկայի» ինստիտուտի «Առաձգական և առաձգամածուցիկ մարմինների մեխանիկա» բաժնում  որպես  գիտաշխատող:

2021 թվականի հուլիսի 13-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 047 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Կիսաավերջ դեֆեկտների պարբերական համակարգ պարունակող կտոր առ կտոր համասեռ հավասարաչափ շերտավոր առաձգական տարածության լարվածադեֆորմացիոն վիճակը» թեմայով: Աշխատելով «ՀՀ ԳԱԱ ակադեմիայի մեխանիկայի» ինստիտուտում որպես գիտաշխատող՝ իր գիտական և գիտատեխնիկական գործունեությունն իրականացրել է առաձգականության մաթեմատիկայի տեսության, առաձգականության տեսության կոնտակտային և խառը խնդիրների, ինչպես նաև ճաքերի ու քայքայման մեխանիկայի ոլորտներում: Մասնակցել է գիտական թեմայի շրջանակներում կատարվող հետազոտություններին, գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության և հետազոտության արդյունքների մշակման, վերլուծության և ընդհանրացման աշխատանքներին:

Ա. Գրիգորյանը մասնակցել է մի շարք գիտաժողովների և հանդիսանում է վեց գիտական հոտվածի հեղինակ:

 

 Ակնկալվող արդյունքը.

«Արամ Հարությունի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը, Ա․ Գրիգորյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռի գիտական, գիտատեխնիկական և գիտահետազոտական գործունեությունը ծավալելու նպատակով՝ շարունակել աշխատելու «ՀՀ ԳԱԱ ակադեմիայի մեխանիկայի» ինստիտուտում ինստիտուտում:

«Արամ Հարությունի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

                                                                        

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

  1. Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

 

  • Обсуждалось

    12.11.2021 - 28.11.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3152

Принт