Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 408-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ

2-Ի N 408-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

 

          «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի N 408-Ա որոշման մեջ  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների ու կարգի փոփոխման անհրաժեշտությունը պայմանավորված է օլիմպիական պարբերաշրջաններով, իսկ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ 2021 թվականի օգոստոս ամիս տեղափոխված և անցկացված Տոկիոյի օլիմպիական խաղերի արդյունքներով էական փոփոխություններ չեն եղել:

 Ելնելով վերոգրյալից, նախատեսվում է ՀՀ վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 408-Ա որոշման հավելվածի 6-րդ կետում ««Հայաստանի Հանրապետության մարզա­կան կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչներն ու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2006 թվականի  մայիսի 4-ի N 587-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի  մայիսի 4-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» բառերով:

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

          «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի  N 408-Ա  որոշման մեջ  փոփոխություն  կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման ընդունմամբ հնարավոր կլինի գործող կարգի մեջ ներառել մարզաձևերի անվան փոփոխություն և մարզաձևերի ցանկում կատարել լրացում (նոր մարզաձևի ավելացում):

  • Обсуждалось

    04.11.2021 - 24.11.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3180

Принт