Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

  • ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված է, որ շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները` խախտումն արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը: Խնդիրն այն է, որ գործող կարգավորումների համաձայն՝ հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները` խախտումն արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը դադարում են շրջանառության հարկ վճարող համարվելուց: Արդյունքում, տեղի է ունենում հարկ վճարողի հարկման համակարգի փոփոխություն և նշված հարկ վճարողները համարվում են հարկման ընդհանուր համակարգով հարկվողներ, այսինքն՝ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ վճարողներ: Դրա հետ կապված փոխվում են այդ հարկ վճարողների հարկերի հաշվարկման ու վճարման մեխանիզմները, ինչպես նաև հարկային հաշվարկների ձևերն և դրանց ներկայացման կարգն ու ժամկետները: Նշված փոփոխությունները զգալիորեն բարդացնում են հարկ վճարողների կողմից հարկերի հաշվարկումը, հարկային հաշվարկների կազմումը, ներկայացումը, ինչպես նաև հարկային մարմնի կողմից տվյալ հարկ վճարողների հաշվառման և վարչարարարության հետ կապված գործընթացները,
  • օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետով սահմանված է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը` խախտումն արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը: Այս դեպքում ևս առաջանում են նախորդ կետում նկարագրված խնդիրները,
  • ՀՀ վարչապետի 11.06.2018թ. N702-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետով սահմանված են ՀՀ ՊԵԿ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները: Խնդիրն այն է, որ օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասում և 343-րդ հոդվածի 7-րդ մասում կիրառվում է «հարկային տեսչության պետ» հասկացությունը, որը անհրաժեշտ է համապատասխանեցնել վերը նշված որոշմամբ սահմանված՝ ՀՀ ՊԵԿ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների  անվանումներին,
  • օրենսգրքի 351-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերի համաձայն՝ անուղղակի եղանակով հարկ վճարողի հարկման օբյեկտների գնահատման (վերագնահատման) և հարկային պարտավորությունների հաշվարկման մեթոդների կիրառման համար հիմք են ընդունվում, համապատասխանաբար՝ հսկիչ դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարը, գործարքների և գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվող հաշվարկային փաստաթղթերի (հարկային հաշիվ, ճշգրտող հարկային հաշիվ, հաշիվ վավերագիր, ճշգրտող հաշիվ վավերագիր, հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն (միայն եկամուտները հիմնավորելու մասով) տվյալները: Միաժամանակ, օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքների և գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվող հաշվարկային փաստաթղթերից է նաև հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը),
  • օրենսգրքի 379-րդ հոդվածի 2.1-ին մասի համաձայն՝ ՀԴՄ-ների իրացման առավելագույն գները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը: Միաժամանակ, ՀԴՄ-ների ներմուծման, իրացման և գների շուկան ազատականացված է, և ՀԴՄ-ներ կարող են ձեռք բերվել ցանկացած տնեսվարող սուբյեկտից, և ՀՀ ՊԵԿ-ը չունի իրա­վա­սութ­յուն ուղղորդելու ՀԴՄ-ների ձեռքբերման և գների հաստատման հարցում,
  • օրենսգրքի 381-րդ հոդվածի՝ 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ ՀԴՄ կտրոնի վրա պետք է տպագրված լինի ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը: Խնդիրն այն է, որ հանրային սննդի ոլորտում մատուցվող ծառայությունների դեպքում միայն ծառայության կոդի տպագրումը հնարավորություն չի տալիս հիմնավորելու, թե փաստացի ինչ ծառայություններ կամ ապրանքատեսակներ (կերակրատեսակներ, խոհարարական արտադրատեսակներ, խմորեղեն, հացաբուլկեղեն և այլն) են տրամադրվել,
  • ներկայումս ՀԴՄ-ների կիրառության և (կամ) դրանց միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու համար սահմանված պատասխանատվության միջոցները տարբերվում են, կախված՝ խախտման բնույթից (ՀԴՄ-ի բացակայություն, կիրառության կանոնների խախտում), մեկ տարվա ընթացքում խախտումների պարբերականությունից (որերորդ խախտումն է տարվա ընթացքում) և գործունեության տեսակներից (հանրային սննդի ոլորտ և գործունեության այլ տեսակներ): Խնդիրն այն է, որ կիրառվող պատասխանատվության միջոցները տարբերակվում են ըստ դրանց կատարման պարբերականության (խախտումների քանակից) և ըստ գործունեության ոլորտների, ինչը վարչարարության և գործնականում կիրառության տեսանկյունից արդյունավետ և պարզ գործընթաց չէ (խախտման քանակների հաշվառում, պատասխանատվության միջոցներն ըստ խախտման տեսակի առանձնացված հաշվառում, ըստ գործունեության տեսակների առանձնացված հաշվառում և այլն): Բացի այդ հարկային տարվա ընթացքում կատարված խախտումների քանակով պայմանավորված՝ շրջանառության հարկ վճարողները և միկրոձեռնարկատիրության սուբյեկտները կանգնում են հարկման մի համակարգից մյուսին փոխադրվելու ռիսկի առաջ, ինչը զգալիորեն բարդացնում է նշված հարկ վճարողների կողմից հարկերի հաշվարկման և հարկային հաշվարկների ներկայացման գործընթացները: Խնդիր է նաև մեկ տարվա ընթացքում կատարված խախտումների քանակից ելնելով հաշվարկվող տուգանքների տարբերակված չափերի կիրառումը (խախտման 1-ին դեպք՝ 150.000 դրամ (հանրային սննդի ոլորտում՝ 600.000 դրամ), 2-րդ դեպք՝ նախորդ եռամսյակով ՀԴՄ-ի շրջանառության 0.7%, բայց ոչ պակաս 300.000 դրամը (հանրային սննդի ոլորտում՝ 1.000.000 դրամը), 3-րդ և ավելի դեպք նախորդ եռամսյակով ՀԴՄ-ի շրջանառության 0.7%, բայց ոչ պակաս 600.000 դրամը (հանրային սննդի ոլորտում՝ 2.000.000 դրամը)),
  • օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից «Հին սերնդի» հսկիչ դրամարկղային մեքենաները այլևս կիրառելի չեն, սակայն հարկային մարմնի տեղեկատվական բազայում գրանցված են «գործող» կարգավիճակ ունեցող շուրջ 34000 «Հին սերնդի» հսկիչ դրամարկղային մեքենաներ: Առանձին դեպքերում հարկ վճարողները դեռևս կիրառում են այդ հսկիչ դրամարկային մեքենաները, միաժամանակ դրանց գրանցումից հանելու կարգը բացակայում է:
  • Обсуждалось

    19.10.2021 - 03.11.2021

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5471

Принт

Предложения

Վարդան Պետրոսյան

22.10.2021

Ընդհանուր առմամբ կողմ եմ փոփոխություններին որոշ վերապահումներով։ Մի կաթիլ ջուր էլ ավելացավ ծովում։ Հատկանշական է հետևյալը. նախագիծը կազմողը խուսափել է հիմնավորել հարկային օրենսգիրքում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության թեմատիկ ստուգմանը հսկիչ գնման առանձին հանձնարարագրի պահանջ չսահմանելու մասին դրույթի ավելացումը, քանի որ քաջ գիտակցում է, որ այսօր գործող պահանջն հակառակն է, խնդրահարույց է և հարյուրավոր ստուգման ակտերի անվավեր ճանաչելու հիմք։ Գտնում եմ, որ նախագծի հիմնավորման մեջ այս հարցին նման մոտեցում ցուցաբերելը անազնիվ է, անարդար, հետևաբար` նաև անհարգալից տնտեսավարողների նկատմամբ։ Հարգե’ք, որ հարգվե’ք, հարգելիներս։

Узнать больше