Добавить в избранное
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգը հաստատելու մասին
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Նոնա Պողոսյան 18.10.2021 15:16:28 | Որոնք են վերապատրաստվելու հավակնություն ունեցող անձին ներկայացվող պահանջները | Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: | |||
| 2 | Վաղինակ Հովհաննիսյան 25.10.2021 15:28:44 | Կարգի դրույթների համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին: | ||||
| 3 | Վաղինակ Հովհաննիսյան 25.10.2021 15:37:14 | ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ բաժնի 4-րդ կետում շարադրված է, որ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների հավաստագրման վերջնաժամկետ է սահմավում 2023 թվականի դեկտեմբերի 25-ը: Սակայն կարգում որևէ կերպ նկարագրված չեն այդ տնօրենների չհավաստագրման դեպքում առաջացող հետևանքները կամ պատասխանատվության միջոցները: Առաջարկում ենք կամ նույն կետի բովանդակությունում կամ այլ կետ լրացնելով՝ շարադրել մեր կողմից նկարագրվածը: | ||||
| 4 | Վաղինակ Հովհաննիսյան 27.10.2021 12:37:54 | Անհասկանալի է այն հանգամանքը, որ անորոշ ժամկետով աշխատող տնօրենների համար սահմանվում է ժամկետ հավաստագիր ունենալու համար: Եթե հավաստագիրը կոչված է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն դառնալու համար, ապա անտրամաբանական է դառնում արդեն իսկ դարձած տնօրենների համար այդ պահանջի սահմանումը: |