«Յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն` ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագiծ
-
0 - За
-
0 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«——» «——————» 2021 թվականի №----Լ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԵԿ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԺԱՄԱԾԱԽՍԸ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆ` ԸՍՏ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն` ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը կազմում է 4,500 դրամ,
2) սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված` դատական փորձաքննությունների ենթատեսակների յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության արժեքը ներառում է տվյալ փորձաքննության կատարման հետ կապված բոլոր ծախսերը,
3) հաջորդաբար, զուգահեռ կատարվող կամ համալիր փորձաքննության արժեքը որոշվում է որպես յուրաքանչյուր փորձաքննության շրջանակներում ներառված ենթատեսակներով առանձին օբյեկտների փորձաքննության արժեքների հանրագումար:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին հանձնարարել, իսկ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առաջարկել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կիրառել սույն որոշմամբ սահմանված կարգավորումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 1-ից:
-
Обсуждалось
08.10.2021 - 23.10.2021
-
Тип
Pешение
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 2781
Принт