Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 11.10.2021 16:14:38 Եթե առաջնորդվենք Նախագծի և հատկապես նրա «հիմնավորում» բաժնում ներկայացված տրամաբանությամբ, ապա քաղաքաշինության ոլորտին վերաբերող օրենսդրությունում պետք է ամբողջապես կատարվեն փոփոխություններ, հակառակ դեպքում խնդիրը ավելի կխորացնենք: Օրինակ՝ «Լիցենզավորման մասին» օրենքում կամ պետք է «շինարարություն» բառից հետո ավելացնել «քանդման կամ ապամոնտաժման» բառերը, կամ դրանք դիտարկել որպես լիցենզավորման ենթակա առանձին գործունեության տեսակ, կամ այդ աշխատանքները համարել չլիցենզավորվող գործունեության տեսակ: Որպես օրինակ՝ կարելի է նշել նաև, որ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» 1999թ ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի 2-րդ և 4-րդ կետերում առաջարկվող փոփոխությունները սահմանված կարգով ուժի մեջ մտնելու դեպքում կառաջանա իրավական կազուս, քանի որ նշված օրենքի 3-րդ գլխում՝ <<Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումները և դրանց համար կիրառվող տույժերը>>, հստակ նշված են իրավախախտման տեսակները, որոնցում «քանդման կամ ապամոնտաժման» աշխատանքները առձանձնացված չեն: Նման օրինակները մեկ-երկուսը չեն, և հակառակը՝ պետք է նշել, որ «Քաղաքաշինության մասին» օրենքում մեկից ավել անգամ «վերակառուցում» բառից հետո նշվում է «(ներառյալ` քանդման)» բառերը: Չի ընդունվել, Նախագծով նախատեսվել են բավարար ծավալով օրենսդրական փոփոխություններ, որոնց առկայությամբ խնդրի կարգավորումը համարվում է իրատեսական:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: