Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ի ԹԻՎ 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ի ԹԻՎ 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ  1942-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1419-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

 

   1) Որոշման հավելվածի՝

   ա. 7-րդ կետում «գնահատում» բառից առաջ լրացնել «և վիճակի» բառը.  

 բ. 8-րդ կետում «ընդունումն» բառը փոխարինել «նկատմամբ հսկողությունն» բառերով.

          գ. 9-րդ կետում «ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ճանապարհների պահպանման պատասխանատուներ են սահմանվում» բառերը փոխարինել «ճանապարհների պահպանման պատասխանատուներ են սահմանվում» բառերով, իսկ 9-րդ կետի 1-ին և 2-րդ կետերում «պատասխանատու ստորաբաժանումը» բառերը փոխարինել «ճանապարհների պահպանման պատասխանատուն» բառերով

   դ. 12-րդ կետում «միջին, հիմնական նորոգման» բառերը փոխարինել «միջին նորոգման, հիմնանորոգման, վերակառուցման, կառուցման» բառերով:

ե. 19-րդ կետը և 19-րդ ենթակետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

         «19. Ընթացիկ ամառային պահպանման ենթակա չեն այն ճանապարհահատվածները՝

2) որոնք ներառված են հաջորդ բյուջետային տարվա հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման ենթակա ավտոմոբիլային ճանապարհների ցանկում».

զ. Որոշման 20-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«20. Հիմնանորոգվող, վերակառուցվող, կառուցվող կամ նորոգվող ճանապարհահատվածների պահպանումն իրականացնում է տվյալ ճանապարհի (ճանապարհահատվածի) միջին նորոգման, հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունը՝ ապահովելով սույն կարգի Աղյուսակ  3-ի պահանջները: Եթե ընթացիկ բյուջետային տարվա ընթացքում որևէ ճանապարհ (ճանապարհահատված)  լրացուցիչ ներառվում է հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման կամ միջին նորոգման ենթակա ավտոմոբիլային ճանապարհների ցանկում, ապա տվյալ ճանապարհի (ճանապարհահատվածի) ընթացիկ ամառային պահպանումն իրականացնում է տվյալ տարածաշրջանանի ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն իրականացնող կազմակերպությունը՝ մինչև հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման կամ միջին նորոգման պայմանագրերի, իսկ գնման գործընթացը «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքով կնքված լինելու դեպքում՝  ֆինանսական միջոցներ նախատեսելու մասին համաձայնագրի կնքումը:»:

է. 22-րդ կետում «գնահատում» բառից առաջ լրացնել «ակնադիտական» բառը.

         ը. 26-րդ կետում «պահպանվող ճանապարհահատվածի ամբողջ երկարությամբ» բառերը փոխարինել «միայն պահպանման ենթակա ճանապարհահատվածի երկարությամբ» բառերով.

թ. 28-րդ կետի աղյուսակ 3-ում «Ընթացիկ ամառային պահպանում» բաժնի «Մետաղական արգելափակոցներ» մասի 39-45-րդ տողերի 2-րդ սյունյակներում և նույն աղյուսակի «Ընթացիկ ձմեռային պահպանում» բաժնի «Մետաղական արգելափակոցներ» մասի 22-28-րդ տողերի 2-րդ սյունակներում «սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի» բառերից հետո լրացնել «վրա տեղադրված մետաղական արգելափակոցների» բառերը.

ժ. 37-րդ կետում «Կապալառուն» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն իրականացնող կապալառուն»  բառերով.

ի. 39-րդ կետում «Ավտոմոբիլային ճանապարհների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների», իսկ «ճանապարհների» բառից առաջ լրացնել «մարզային նշանակության ավտոմոբիլային»

իա. 40-րդ կետում «ավտոմոբիլային ճանապարհների» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման մարզային նշանակության» բառերը.

 իբ. 42-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

 «42.Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների նկատմամբ հսկողությունն իրականացնում է պատասխանատուն՝ դիտարկումների միջոցով:  Դիտարկումների պարբերականությունը՝ յուրաքանչյուր տարի հաստատում է պատասխանատուի ղեկավարը՝ ըստ անհրաժեշտության: Պահպանման աշխատանքների ընդունումն իրականացվում է կապալի պայմանագրերի պահանջներին համապատասխան՝ հիմք ընդունելով պատասխանատուի կողմից սույն կարգի Ձև 3-ում, Ձև 4-ում («ձմեռ» ժամանակահատվածի համար) և Ձև 5-ում նախատեսված պահպանման ամփոփագրերը:».

իգ. 43-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«43. Պատասխանատուի կողմից իրականացվող դիտարկումների ժամանակ ստուգվում է ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային կամ ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների համապատասխանությունը պահանջվող ցուցանիշներին և առկա թերությունները՝ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով արձանագրվում են ճանապարհի պահպանման մատյանում, իսկ միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով արձանագրվում եմ սույն կարգի 43.1-43.3-րդ կետերով սահմանված ընթացակարգով և ամսվա վերջին ամփոփվում են ավտոմոբիլային ճանապարհի պահպանման ամփոփագրերում՝ ըստ ստորև բերված Ձև N 3-ի,  Ձև N 4-ի («ձմեռ» ժամանակահատվածի համար) և Ձև 5-ի: »:

    2) Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 43.1-43.3 -րդ կետերով.

«43.1. Ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների նկատմամբ շուրջօրյա հսկողություն իրականացնու նպատակով պատասխանատուն և Կապալառու կազմակերպությունները պահպանման պայմանագրերի գործողության ողջ ընթացքում կիրառում են «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածը, որի պահանջները և պայմանները սահմանվում են կապալի պայմանագրով:

      43.2. Ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների նկատմամբ հսկողություն իրականացնելու ընթացքում թերություններ հայտնաբերելու դեպքում պատասխանատուի կողմից «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածով տեղորոշվում է թերության տեղամասը և բնույթը, որն ուղարկվում է կապալառու կազմակերպության էլեկտրանային փոստին՝ միաժամանակ թերությունն արտացոլելով «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ»-ի բջջային հավելվածում: Թերության մասին էլեկտրական փոստը ստանալու օրվանից՝ ոչ ուշ քան սույն կարգի աղյուսակ 3-ում նշված ժամկետում կապալառու կազմակերպությունը պարտավոր է վերացնել  թերությունը և այն մասին ծանուցում ուղարկել պատասխանատուի պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ կցելով թերությունների վերացման փաստը հավաստող լուսանկարներ (մինչև 10 հատ):

    43.3. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցները ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական նշանակութան ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների թերություններ հայտնաբերելու դեպքում էլեկտրոնային եղակակով թերությունների բնույթի, վայրի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկում են Պատասխանատուի՝  info@armroad.am էլեկտրոնային հասցեին: Պատասխանատուն նույն օրը մոբայլ հավելվածի միջոցով հայտնաբերված թերության բնույթի, վայրի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկում է կապալառու կազմակերպության էլեկտրանային փոստին՝ միաժամանակ թերությունն արտացոլելով «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ»-ի բջջային հավելվածում: Կապալառու կազմակերպությունը պարտավոր է ոչ ուշ քան սույն կարգի 3-րդ աղյուսակում նշված ժամկետում վերացնել թերությունները և այն մասին ծանուցում ուղարկել պատասխանատուի էլեկտրոնային փոստին՝ կցելով թերությունների վերացման փաստը հավաստող լուսանկարներ (մինչև 10 հատ):»:

3) Որոշման հավելվածի 45-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«45. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքները ընդունվում են  յուրաքանչյուր ամիս՝ կապալի պայմանագրով սահմանված կարգով:»:

4) Որոշման հավելվածի 46-րդ կետում «Պատասխանատուի կողմից» բառերը փոխարինել «Ավտոմոբիլային», իսկ  «պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «պահպանման աշխատանքների պատվիրատուի» բառերով:

     5) Որոշման հավելվածի 47-րդ կետում «Պատվիրատուի կողմից» և «տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի կողմից» բառերը հանել:

6) Որոշման հավելվածը լրացնել 49.1-րդ և 49.2-րդ կետերով.  

«49.1. Ավտոմոբիլային ճանապարհների, առանաձին պահպանման հանձնվող թունելների, կամուրջների ընթացիկ պահպանման աշխատանքների ընթացքում երթևեկության կազմակերպման անվտանգության բարելավման նպատակով  կապալառու կազմակերպությունը Պատասխանատուի հանձնարարության դեպքում տեղադրում է լրացուցիչ կահավորանքի միջոցներ, կատարում է լրացուցիչ գծանշում:

49.2 Ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով կապալառու կազմակերպությունները բնակավայրերից դուրս գտնվող հատվածներում իրականացնում են նաև գլխավոր ճանապարհի հետ հատվող երկրորդական ճանապարհների վրա՝ մինչև 50 մ երկարությամբ հատվածում տեղադրված ճանապարհային նշանների պահպանման աշխատանքները՝  սույն կարգի պահանջներին համապատասխան: »:

7) Որոշման հավելվածի 53-րդ աղյուսակի՝

ա. 1-ին կետի «Անվանումը» սյունյակում «կահավորված» բառից հետո լրացնել  «ռետինե պաշտպանիչ շեղբով ու փոշեցիրով և» բառերը:

բ. 2-րդ կետի «Անվանումը» սյունյակում «կահավորված» բառից հետո լրացնել  «ձյունամաքչիչ սարքավարմամբ՝ վերազինված ռետինե պաշտպանիչ շեղբով և փոշեցիրով, աղավազային խառնուրդի շաղացիր սարքավորմամբ և» բառերով, իսկ նույն կետի «Պահանջվող քանակը» սյունյակում «50» թիվը փոխարինել «40» թվով:

գ. 2-րդ կետի «Անվանումը» սյունյակը «(GPS/GLONASS)» բառից հետո լրացնել նոր նախադասությամբ. «Պահպանման աշխատանքներում ներգրավվում են 25 և ավելի փոքր տարիք ունեցող կոմբինացված ճանապարհային մեքենաներ»:

8) Որոշման հավելվածը լրացնել  53.2-րդ կետով.

         «53.2 Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորումների 70 տոկոսը պետք է պատկանեն կապալառուին սեփականության իրավունքով:»

  1. Սահմանել, որ 2022 թվականին նոր կնքվող, ինչպես նաև 2018-2019թթ. կնքված և սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող ավտոմոբիլային ճանապարհների պահպանման գնման պայմանագրերով նախատեսված «գարուն-ամառ-աշուն» ժամանակահատվածի համար 1 կմ ճանապարհահատվածի պահպանման արժեքը հաշվարկվում է ճանապարհների միևնույն պահպանման մակարդակի համար 2021 թվականի դրությամբ գործող պայմանագրերով նախատեսված 1 կմ ճանապարհահատվածի ընթացիկ պահպանման արժեքների միջին գնի վրա կիրառելով 1.3 գործակից (2011-2021 թվականի գնաճ), իսկ «ձմեռ» ժամանակահատվածի համար 1 կմ ճանապարհահատվածի պահպանման արժեքը, ինչպես նաև առանձին պահպանման հանձնվող կամուրջների, թունելների, մետաղական արգելափակոցների պահպանման արժեքները հաշվարկվում են տվյալ տարածաշրջանի համար 2021 թվականի դրությամբ գործող պահպանման պայմանագրով նախատեսված  արժեքների վրա կիրառելով  1.3 գործակիցը:

3.Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից, բացառությամբ սույն որոշան 1-ին կետի 1-ին ենթակետի «ժ», «ի», «իա», «իգ» պարբերությունների, 1-ին կետի 2-րդ ենթակետի, 1-ին կետի 7-րդ ենթակետի «գ» պարբերության: Սույն  որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ժ», «ի», «իա», «իգ» պարբերությունները, 1-ին կետի 2-րդ ենթակետը, 1-ին կետի 7-րդ ենթակետի «գ»  պարբերությունն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

4.Սույն որոշման պահանջները տարածվում են 2018-2019թթ. կնքված և սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների կատարման գնման պայմանագրերի նկատմամբ:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                             Ն. Փաշինյան       

                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    16.09.2021 - 01.10.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3564

Принт