Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը

ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշման 3-րդ կետերի 11-րդ ենթակետով սահմանվել է, որ սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարը: Այդ որոշման 6-րդ կետով սահմանվել է, որ վերոգրյալ գործընթացի սկիզբը՝ 2021 թվականի հուլիսի 1-ն է: 

1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված է ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը, որով վճարման գործընթացը սահմանված է կանխիկ եղանակով վճարման դեպքերի համար: 

1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով կատարվում է ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշման պահանջը: Մասնավորապես՝ առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, հաշվի առնելով, որ անկանխիկ եղանակով վճարումների իրականացման հետ կապված կարգավորումների սահմանմամբ նախատեսվում են մեծածավալ փոփոխություններ ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործող կարգում:

2․ Կարգավորման առարկան

Նախագծով կարգավորվում են ավանդի դիմաց փոխհատուցման նաև անկանխիկ վճարման հետ կապված հարաբերությունները:     

Միաժամանակ, Նախագծի ընդունմամբ պայմանավորված լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն և պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն սպասվում։

3․ Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ավանդատուները կունենան նաև նշանակված փոխհատուցման գումարը անկանխիկ եղանակով ստանալու հնարավորություն:

 

 

  • Обсуждалось

    15.09.2021 - 01.10.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4173

Принт