Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

__ ____________ 2021 թվականի N __ -Ն 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 թվականի ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄան մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

         1) Որոշման 1.2-րդ կետի 1-ին ենթակետում  «մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը» բառերով, հանել «17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով,» բառերը,  «կատարելու, » բառից հետո լրացնել « չարորակ նորագոյացությունների, վնասվածքների (վերին և ստորին վերջույթների կոտրվածքների և այլ), տուբերկուլյոզի, ողնաշարի դեգեներատիվ և դիստրոֆիկ փոփոխություների,  լամինէկտոմիաներից հետո, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների,  մինչև 18 տարեկան երեխաների,», իսկ «8-րդ տարվա»  բառերից հետո` «, NN 2 և 3  հավելվածներով սահմանված ախտաբանական վիճակներով համապատասխանաբար 3-րդ և 5-րդ տարվա» բառերը.

        2)  Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում «համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող համապատասխան մասնագիտական ստորաբաժանումը (այսուհետ` բաժին)» բառերը փոխարինել «բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության (այսուհետ՝ Վարչություն) բժշկասոցիալական փորձաքննության համակարգման և մեթոդական աջակցության բաժինը (այսուհետ՝ բաժին)   և  վերափորձաքննության բաժինը» բառերով.

3) Որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 1-ին և 2-րդ նախադասությունները շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

 «Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում են Բաժնի՝ փորձաքննվողի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն սպասարկող բժիշկ-փորձագետները: Բաժնի բժիշկ-փորձագետների տվյալ կազմի (այսուհետ՝ բժիշկ-փորձագետների կազմ) կողմից փորձաքննություն իրականացնելու անհնարինության դեպքում (բժիշկ-փորձագետների արձակուրդում գտնվելը, ժամանակավոր անաշխատունակ լինելը, բժիշկ-փորձագետների տվյալ կազմի դեմ բացարկ հայտնելը և նմանատիպ այլ իրավիճակներ)` Վարչության պետի հանձնարարությամբ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է բաժնի այլ բժիշկ-փորձագետների կողմից: ».

4) Որոշման N 1 հավելվածի 10.2-րդ, 11-րդ, 12-րդ, 17-րդ կետերում «Բաժին» բառը փոխարինել «բժիշկ-փորձագետների կազմ» բառերով, համապատասխան հոլովաձևերով.

5) Որոշման N 1 հավելվածի 16-րդ, 17-րդ, 18-րդ, 32-րդ կետերում «ծառայություն» բառը փոխարինել «վարչություն» բառերով, համապատասխան հոլովաձևերով.

6) Որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի 2-րդ նախադասությունը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշանակված փորձաքննության օրը բժիշկ փորձագետները զննում են փորձաքննվող անձին (բացառությամբ հեռակա փորձաքննության դեպքերի), ձևակերպում փորձաքննական ախտորոշումը, գնահատում անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանը, քննարկում ստացված արդյունքները և դրանց հիման վրա ընդունում որոշում:».

7) Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 1-ին պարբերությունում «Բաժինը (ստորաբաժանման ղեկավարը)» բառերը փոխարինել «բժիշկ-փորձագետների տվյալ կազմի անդամներից մեկը (կնիքի պատասխանատուն)» բառերով, 2-րդ պարբերությունում «բաժինը» բառը փոխարինել «Բաժնի բժիշկ-փորձագետների տվյալ կազմի կնիքի  պատասխանատուն (այսուհետ՝ կնիքի պատասխանատու)» բառերով։ 5-րդ և 6-րդ մասերից հանել «բաժինը» բառը, իսկ «կատարում է» և «ուղարկում է» բառերը փոխարինել համապատասխանաբար «կատարվում է» «ուղարկվում է» բառերով.

8) Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 7-րդ պարբերությունում «ձևերը» բառից հետո լրացնել «բաժնի բժիշկ-փորձագետների սպասարկման տարածքները, տարածքները սպասարկող բժիշկ-փորձագետներից կնիքի պատասխանատուների նշանակման ցանկը» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը» բառերը փոխարինել «Ծառայության պետը» բառերով.

9) Որոշման N 1 հավելվածի 15-րդ կետում «Բաժնում» բառը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում» բառերով.

10) Որոշման N 1 հավելվածի 16-րդ կետում «Բաժինները» բառը փոխարինել «Բաժնի բժիշկ-փորձագետները» բառերով.

11)  Որոշման N 1 հավելվածի 18-րդ կետի 1-ին նախադասությունում «բաժինը կազմում է» բառերը փոխարինել «բժիշկ-փորձագետները կազմում են» բառերով, «բաժինը» բառը փոխարինել «կնիքի պատասխանատուն» բառերով, 2-րդ և 3-րդ նախադասություններում համապատասխանաբար «բաժնի կողմից» և «բաժինն» բառերը հանել, իսկ «ընդունում է» բառը փոխարինել «ընդունվում է» բառով.

12)  Որոշման N 1 հավելվածի 19-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

13)  Որոշման N 1 հավելվածի 28-րդ կետում  «Բաժնի կամ ծառայության կառուցվածքային ստորաբաժանման մասնագետի» բառերը փոխարինել «Վարչության բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մասնագետների (բժիշկ-փորձագետների)»  բառերով։ 

         14) Որոշման N 1 հավելվածի V գլխի վերնագրում «ՀԱՇՄԱՆԴԱՄԻ» բառը փոխարինել «ՓՈՐՁԱՔՆՆՎԱԾ ԱՆՁԻ» բառերով.

         15) Որոշման N 1 հավելվածի 29-րդ կետում «վերականգնման» բառից հետո լրացնել «,մահվան պատճառական կապը որոշելու, հաշմանդամության պատճառական կապը փոփոխելու, ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու որոշումն ընդունելուց հետո հաշմանդամության սահմանման նապատակով դիմելու,  նոր վերականգնողական անհատական ծրագիր տրամադրելու դեպքերում»

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

  • Обсуждалось

    15.09.2021 - 01.10.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4023

Принт