Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1337-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1337-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կա­տա­­­­րումն «Հար­կային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետություն­ների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագ­րութ­յան (այսուհետ` Արձանագրություն) կիրար­­կումն ապա­­­­հովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 13.01.2021թ. N16-Ա որոշման:

          Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի N1337-ն որոշման ՀՀ կադաստրի կոմիտեն և ՀՀ ոստիկանությունը հարկային մարմնին են ներկայացնում անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների, դրանց սեփականատերերի, անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների, ինչպես նաև շարժական գույքը հաշվառող կամ շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից շարժական գույքի, դրանց սեփականատերերի, շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, դրանց փոփոխությունների մասին տեղեկությունները:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Արձանագրությամբ նախատեսվող ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով պահանջվող տեղեկությունների փոխանակումն ապահովելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի N1337-ն որոշման մեջ կատարել լրացումներ և փոփոխություններ նախատեսելով Արձանագ­րութ­յան Հավելվածների պահանջներով սահմանված՝ Արձանագրությամբ սահմանված լրացուցիչ տեղեկությունները էլեկտրոնային եղանակով ՀՀ հարկային մարմնին տրամադրելը:

Մասնավորապես, կատարվող լրացումները և փոփոխությունները պայմանավորված են Արձանագրության N3 Հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներով, ըստ որոնց ԱՊՀ մասնակից պետությունները էլեկտրոնային եղանակով տեղեկություն պետք է փոխանակեն մի մասնակից պետության տարածքում գրանցված (գտնվող) գույքի առանձին տեսակների և դրա` այլ մասնակից պետությունների իրավաբանական անձ կամ քաղաքացի հանդիսացող սեփականատերերի (տիրապետողների) վերաբերյալ, ինչպես նաև մի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող` այլ մասնակից պետության տարածքում գրանցված (գտնվող) գույքի սեփականատիրոջ (տիրապետողի) բնակության վայրի (գտնվելու վայրի) հասցեի վերաբերյալ:

Նախագծի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. հոկտեմբերի 5–ի №1337-Ն որոշման մեջ կատարվող լրացումը պայմանավորված է Արձանագրության N3 Հավելվածի 3-րդ կետի «բ» ենթակետի 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերությունների պահանջներով, ըստ որոնց ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինները փոխանակում են տեղեկություններ` գույքի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների ծննդյան ամսաթվի, հարկ վճարողի նույնականացման ծածկագրի, անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ:

Նախագծի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. հոկտեմբերի 5–ի №1337-Ն որոշման մեջ կատարվող լրացումը պայմանավորված է Արձանագրության N3 Հավելվածի 3-րդ կետի «գ» ենթակետի 4-րդ և 5-րդ պարբերությունների պահանջներով, ըստ որոնց ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինները փոխանակում են տեղեկություններ` գույքի սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձանց գրանցման, հարկ վճարողի նույնականացման ծածկագրի, իրավաբանական հասցեի, ինչպես նաև գույքահարկով հարկվող բազայի գումարի վերաբերյալ:

Նույն կերպով կատարվել են Արձանագրության պահանջներից բխող մնացած լրացումները և փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. հոկտեմբերի 5–ի №1337-Ն որոշման մեջ:

Այդ պահանջներից է բխում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. հոկտեմբերի 5–ի №1337-Ն որոշման մեջ կատարվող լրացումները և փոփոխությունները:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Իրավական ակտի նախագծի նպատակն է Արձանագրության պահանջներին համապատասխան` ընդլայնելով հարկային մարմնի կողմից ստացվող տեղեկությունների շրջանակը, բարելավել հարկային մարմնի կողմից հար­կային վարչարարություն իրականացնելու նպատակով Արձանագրության շրջանակներում ԱՊՀ մասնակից պետություն­ների միջև էլեկտրոնային եղանակով պահանջվող տեղեկությունների  փոխանակումը:   

Նախագիծը նպատակ է հետապնդում ապահովել Արձանագրության պահանջների կատարումը՝ սահմանելով տեղեկություններ ներկայացնող մարմինների կողմից ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական անձանց և գրանցված կազմակերպությունների վերաբերյալ պահանջվող տեղեկությունների ներկայացում հարկային մարմին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը կնպաստի հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված տվյալների արժանահավատության մակարդակի բարձրացմանը և Արձանագրության շրջանակներում հարկային մարմնի գործունեության կատարելագործմանը: 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1337-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1337-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1337-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

 

  • Обсуждалось

    10.09.2021 - 30.09.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Кадастр

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3799

Принт