Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվա¬կանի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կա¬տա¬րելու մասին» Կառավարության որոշման նախագիծÖ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների իրային միջոցներով ապահովման չափաքանակներում ներառված, սակայն իրենց նպատակային նշանակությունը կորցրած պարագաների կրճատման, նոր տեսակի իրային պարագաները չափաքանակներում ներառելու, ինչպես նաև հատկացվող իրային ունեցվածքի օգտագործման ժամկետները վերանայելու անհրաժեշտությամբ:    

                

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի  62-րդ հոդվածի համաձայն` զինծառայողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կարող են ստանալ իրային ապահովություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Իրային ապահովության կարգը ներառում է իրային միջոցներով ապահովման ենթակա անձնակազմի շրջանակը, ինչպես նաև իրային միջոցների ցանկը: Զինծառայողների իրային միջոցների հատկացման կարգը սահմանվում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

Իրային միջոցներով ապահովման ենթակա անձնակազմի շրջանակը, ինչպես նաև իրային միջոցների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում):

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների իրային միջոցներով ապահովման չափաքանակներում ներառված, սակայն իրենց նպատակային նշանակությունը կորցրած պարագաների կրճատման, նոր տեսակի իրային պարագաները չափաքանակներում ներառելու, ինչպես նաև հատկացվող իրային ունեցվածքի օգտագործման ժամկետները վերանայելու անհրաժեշտությամբ :

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական, սպայական, ավագ ենթասպայական, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համակարգի զինծառայողների, ինչպես նաև կին զինծառայողների իրային միջոցներով ապահովման չափաքանակներում փոփոխությունների և լրացումների կատարում:

ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական, սպայական և ենթասպայական կազմերի, շարքային կազմի պայմանագրային, ինչպես նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համակարգի զինծառայողների իրային միջոցներով ապահովման N 1, 2, 3, 5 չափաքանակներում ավելացվել է «Պոլո շապիկ` շտաբային» համազգեստի տեսակը:

Կին զինծառայողների իրային միջոցներով ապահովման N 4 չափաքանակներում ավելացվել են «Կեպի` ամենօրյա, շտաբային», «Կիտել և տաբատ` ամենօրյա, շտաբային», «Վերնաշապիկ` երկարաթև, ազատթող, շտաբային», «Վերնաշապիկ` երկարաթև, շտաբային», «Վերնաշապիկ` կարճաթև, ազատթող, շտաբային», «Վերնաշապիկ` կարճաթև, շտաբային», «Պոլո շապիկ` շտաբային» և «Կոշիկ` շտաբային, կանացի» համազգեստի ու կոշկեղենի տեսակները: Համազգեստի լրակազմից կրճատվել են «Պիլոտկա` ամենօրյա, շտաբային» և «Բաճկոն կարճաթև և կիսաշրջազգեստ` ամենօրյա, շտաբային» տեսակները:

Վերանայվել և կրճատվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համակարգի զինծառայողների ձմեռային և ամառային դաշտային համազգեստի օգտագործման ժամկետները:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեյի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 

Որոշմամբ սահմանված N 1, 2, 3, 4 և 5 չափաքանակներում առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության իրային ծառայության մեկ տարվա գնման պլանի համար նախատեսված ֆինանսական միջոցները ավելանում են 116 736 686 ՀՀ դրամով:

 

  • Обсуждалось

    10.09.2021 - 25.09.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3759

Принт