Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի № 821 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման

  1. Ընթացիկիրավիճակըև իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը նախապատրաստվել է տարբեր իրավական ակտերում միևնույն հարաբերությունները կարգավորող դրույթների կրկնությունները վերացնելու և իրավական անորոշությունները հստակեցնելու նպատակով։ Այսպես, ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի թիվ 725-Ն որոշմամբ մանրամասն կարգավորված են ՀՀ քաղաքացու անձնագրում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման հետ կապված հարաբերությունները։ Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված կանոնադրության 5.1-5.4 կետերով սահմանված են դրվագային կարգավորումներ՝ անձը հաստատող փաստաթղթերում անձանց անվան և ազգանվան հայերեն և անգլերեն գրառումների հետ կապված /ընդ որում, նշված կետերը բովանդակում են նաև այնպիսի կարգավորումներ, որոնք դուրս են հիշյալ կառավարության որոշման կարգավորման առարկայի շրջանակներից, ինչը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտում է։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ռազմավարական փաստաթղթերից չի բխում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով ուժը կորցրած են ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման այն դրույթները, որոնք կարգավորում են ՀՀ քաղաքացու անձնագրում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով, որ նշված հարաբերությունները կարգավորված են ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի թիվ 725-Ն որոշմամբ։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն կատարվի։ 

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը  մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն տարբեր իրավական ակտերում միանման հարաբերությունները կարգավորող նորմերի կրկնությունները, ինչպես նաև կհստակեցվեն իրավական անորոշությունները։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Обсуждалось

    03.09.2021 - 18.09.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Конституционное и административное законодательство

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6931

Принт

Предложения

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

14.09.2021

առաջարկում եմ ՀՀ Անձնագրերի կազմությունը վերանայել ըստ հռոմեական իրավունքի և ոջ թե Մեծատառերով գրել անձնագիրհ կրողի ամբողջական անուն ազգանունը այլ Ըստ Հհ պաշտոնին լեզվի Հայոց լեզվի Մեծատառերով գրվի միայն Անունի Ազգանւն Հայրանունի առաջին տառերը որպեսզի Անձնագիրը կրողը Համարվի Պատրիցիո այլ ոջ թե իրավազուրկ Մարդ, առաջարկում եմ նաև սեռերի նշման Վայրում նշել մարդկային սեռի նշման տեղում Իգականի և արականի փոխարեն Կին և Տղամարդ սեռային պատկանելիությունը քանի որ Իգականը և արականը վերաբերվում է Անասուններին, առաջարկում եմ նաև փոփոխել և նշել ում կողմից է տրվածի 018 ի փոխարեն այն մարմնի անուն ազգանունը ստորագրությամբ ում կողմից որ Անձնագիրը հատկացվել է, Առաջարկում եմ բոլոր վերը Նշվածը նաև Անգլերեն ձևաչափով ձևակերպել, առաջնային պետք է լինի Պատրիցիո հասկացողությունը Բոլոր Հհ անձնագրում

Ազատ Վարդանյան

03.09.2021

Այսինքն անձնագրից հանվում են անգլերեն գրությունները? Եթե այո ապա դա վատ է հենց երկրից դուրս մեկնողների համար տարբեր գործարքներ անելիս և այլն, անգլերենը միջազգային լեզու է ավելի լավ է մնա։

Узнать больше