Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԼԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐՆԵՐԻ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

""Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին" ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվել ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական  թափոնների արտահանման նկատմամբ:

  • Обсуждалось

    28.08.2021 - 13.09.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5534

Принт

Предложения

Չոբանյան Լևոն

09.09.2021

Ես՝ Լևոն Չոբանյանս, մի քանի տարի աշխատելով այդ ոլորտում, ունեմ բազմաթիվ հստակ փաստեր, որ մեքենայի խլացուցիչը մոտ 100.000 կմ վազքից հետո պարզապես ավելի շատ վնասում է մեքենայի շահագործմանը և էկոլոգիային. 1) մեքենայի խլացուցիչը ժամանակի ընթացքում քայքայվում և հալչում է, որը խանգարում է մեքենայի օդի արտանետմանը, դրա հետևանքով շարժիչը խափանվում է և բազմաթիվ խնդիրների պատճառ է դառնում, 2) այդ մաշված և հալված խլացուցիչները, չկարողանալով զտել մեքենայից արտանետվող գազերը, ստեղծում են ավելի թունավոր միջավայր, 3) այդ թափոնների աշխատանքով զբաղվում են մոտ 500-ից ավել անհատ ձեռներեցներ, որոնք ունեն ամենաքիչը 1 աշխատող: Ստացվեց այս գործով զբաղվում է 1000 անձ և եթե միջինում հաշվենք ամեն ընտանիքում լինի 3 մարդ, կստացվի որ 3000 ընտանիք ևս կունենա հացի խնդիր: Ուստի առաջարկում եմ որոշում ընդունելուց առաջ հավաքել այս ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և ավելի մանրամասն քննարկել:

Armen Arsenyan

06.09.2021

Արմեն Արսենյան ՌՈԲԱՐՍ ՍՊԸ 06․09․2021 Մեր կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանմամբ։ՍՊԸ աշխատակիցների և այդ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելուց հետո եկանք այն եզրակացության,որ արգելք սահմանելով ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ․ չի կարող նպաստել ՀՀ-ում մթնոլորտային օդի ախտոտվածության նվազմանը 1, Ավտոմեքենան որոշ ժամանակ օգտագործելուց (մասնավորապես ՀՀ-ում անորակ բենզինի առկայության և մեծ թվով գազով աշխատող մեքենաների պայմաններում) հետո խլացուցիչների կերամիկական կատալիզատորները շարքից դուրս են գալիս, որոնք վերանորոգման ենթակա չեն։ 2․Եթե մեքենայի կատալիզատորը շարքից դուրս է եկել, պետք է այն անհապաղ հեռացնել, հակառակ դեպքում մեքենան անհնար կլինի վարել։ Այսպիսով՝ կատալիզատորների արտահանումը արգելելով, չի կանխվում Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը և կատալիզատորների հեռացումը։ Յուրաքանչյուրս, որպես ՀՀ քաղաքացի, խորապես մտահոգված ենք օդի մաքրությաան պահպանմամբ։ 3․Առաջարկում ենք հրավիրել տվյալ ոլորտի մասնագետների և լսել նրանց առաջարկները։ Կան լուծումներ, որոնց արդյունքում կարելի է նվազեցնել մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը, ինչպես նաև պահպանել հարյուրավոր աշխատատեղեր։ Սիրով կմասնակցենք տվյալ որոշման քննարկմանը։

Karen Sargsyan

06.09.2021

iharke ekologian pahpanel petq e, bayc argelel karcum em petq che , ayl hamapatasxan masnagetneri het petq e qnnarkel ev voroshaki uxxumner mtcnel. argelelic kunenanq evs mig qani tasnyak jam haryur ashxatazurk , aysor yuraqanchur ashaxatatexi hamar petq e payqarel ...

Узнать больше