Добавить в избранное

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N517Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №519Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517Ն և №519Ն որոշումներով հաստատել է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները և համապատասխան պայմանագրերի օրինակելի ձևերը: Այնուհետև, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի №48-Լ որոշման №2 հավելվածով հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը, որի 5.2-րդ կետով էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի նոր մոդելին ամբողջական անցումը նախատեսված է 2022 թվականի փետրվարի 1-ից:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ մշակվել են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծեր, որոնց ընդհանուր նպատակը Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար համապատասխան իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է և դրանք կանոնակարգող իրավական ակտերի հետևողական կատարելագործումը։ Այդ նպատակով որոշումների նախագծերում հստակեցվել են էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի նոր մոդելի գործարկման գործընթացները և դրա իրականացման ժամկետները։

  • Обсуждалось

    27.08.2021 - 12.09.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1398

Принт