Добавить в избранное

В стадии разработки

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀO-122-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) հավելվածի 2-րդ մասում «ամսվա ընթացքում» և «տվյալ ամսվա» բառերը փոխել համապատասխանաբար «տարվա ընթացքում» և «տվյալ տարվա» բառերով:

Հոդված 2. Օրենքի հավելվածի 2-րդ մասի 1)-ին կետում «2-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի հավելվածի 2-րդ մասը լրացնել  հետևյալ բովանդակությամբ 3)-րդ կետով.

«3) Արեգակնային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում`  հանձնաժողովի կողմից արեգակնային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` սույն պարբերության 2-րդ մասի 1)-ին կետով նախատեսված 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ին:

 

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետում.

  1. «գ» ենթակետից հանել «մինչև 150 կՎտ (ներառյալ) հզորությամբ» բառերը:
  2. «ե» ենթակետում «ինչպես նաև մինչև 150 կիլովատ դրվածքային հզորությամբ ինքնավար արտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում» բառերը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում, եթե էլեկտրական էներգիա արտադրող իրենց տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի տեղակայված իրենց սպառիչների ընդհանուր հզորությունը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ին: 

  • Обсуждалось

    04.08.2017 - 01.09.2017

  • Тип

    Закон

  • Область

    Энергетика и природные ресурсы

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8120

Принт