Добавить в избранное

В стадии разработки

Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգ։

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Մերուժան Իսրայելյան 20.08.2021 01:05:24 Մարզերում հատկապես դեռևս գործում են խնամի-ծանոթ-բարեկամ կապը, որի պատճառով հետագայում համալսարաններում կրթական մակարդակը միանգամայն կիջնի, եթե հաշվի առնենք այն փաստը, որ շատ հաճախ դասախոսները ուղղակիորեն ուսանողներին դուրս չեն թողնում համալսարանից քանի որ կախում ունեն ուսանողների վարձավճարներից և եթե ներդրվում է այս նախագիծը առաջարկում եմ փոխել բուհերում աշխատակազմի վարձատրության ձևը… Հարգելի քաղաքացի բարձրացված հարցը կքննարկվի։ Շնորհակալություն արձագանքի համար։
2 Աննա Վարդանյան 20.08.2021 09:43:18 Կողմ եմ, խթան կհանդիսանան առաջադիմության որակի բարձրացման համար։ Շնորհակալություն արձագանքի համար։
3 Արամ Հովակիմյան 20.08.2021 16:31:56 Խնդրում եմ նաև որպես հեղինակ նշել աշխ․ գիտ․ դոկտոր պրոֆ․ Սուրեն Օհանյանին կամ կիրառման փորձը Օհանյան կրթահամալիորում։ Ծրագիրը ստեղծվել և կիրառվել է հենց նրա ջանքերով, խնդրում եմ այդ փաստը որևէ կերպ արձանագրեք։ Հարգելի քաղաքացի, շնորհակալ ենք արձագանքի համար։ Բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի պարտադիր ներդրումը սահմանվում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով /օրենքը ընդունվել է 2004 թվականին/։ ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո (2004), որն ամրագրեց Բոլոնիայի հիմնարար սկզբունքների իրականացման, մասնավորապես, բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորումների և ECTS-ի ներմուծման պահանջը համակարգային մակարդակով, մեծ աշխատանքներ են տարվել նաև կրեդիտային համակարգի ներդրման ուղղությամբ։ Ձեր կողմից դրված հղումը 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տրված հարցազրույց է, որտեղ անդրադարձ է կատարվում կրեդիտների հավաքագրման և բակալավրիատում սովորելու հնարավորություններին։ Փաստենք, որ հարզացրույցներից մի աբողջ կարգի մշակում հնարավոր չէ կատարել և առհասարակ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հեղինակային աշխատանքներ չի արտատպում։
4 Արամ Հովակիմյան 20.08.2021 16:35:22 Խնդրում եմ նաև որպես հեղինակ նշել աշխ․ գիտ․ դոկտոր պրոֆ․ Սուրեն Օհանյանին կամ կիրառման փորձը Օհանյան կրթահամալիրում։ Ծրագիրը ստեղծվել և մի քանի տարի կիրառվել է հենց նրա ջանքերով, խնդրում եմ այդ փաստը որևէ կերպ արձանագրեք։ https://www.eiu.am/evrasia-15-avag-dproci-barepoxman-cra/ Հարգելի քաղաքացի, շնորհակալ ենք արձագանքի համար։ Բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի պարտադիր ներդրումը սահմանվում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով /օրենքը ընդունվել է 2004 թվականին/։ ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո (2004), որն ամրագրեց Բոլոնիայի հիմնարար սկզբունքների իրականացման, մասնավորապես, բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորումների և ECTS-ի ներմուծման պահանջը համակարգային մակարդակով, մեծ աշխատանքներ են տարվել նաև կրեդիտային համակարգի ներդրման ուղղությամբ։ Ձեր կողմից դրված հղումը 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տրված հարցազրույց է, որտեղ անդրադարձ է կատարվում կրեդիտների հավաքագրման և բակալավրիատում սովորելու հնարավորություններին։ Փաստենք, որ հարզացրույցներից մի աբողջ կարգի մշակում հնարավոր չէ կատարել և առհասարակ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հեղինակային աշխատանքներ չի արտատպում։
5 GEVORG GRIGORYAN 20.08.2021 17:02:19 Ասեմ բավականին գովելի փաստ է որ ԿԳՄՍ նախարարությունը փորձեր է անում նոր մեթոդիկայի ներդրման, նոր նախագծեր է առաջադրում։ Բայց ես Դեմ եմ ներդրված նախագծի իրականացմանը, քանի որ երբ մի նոր բան ներմուծում ենք համակարգ և դրանով իսկ ծանրացնում ուսուցչի աշխատանքը և շատացնում դրա ծավալները կարծում եմ նախ պետք է մտածել աշխատավարձների արժանապատիվ բարձրացման նախագիծ մտածել հետո նոր ներմուծել նոր համակարգ։ Հետո դպրոցներում կրեդիտային համակարգի ներմուծման գաղափարը անիմաստ եմ համարում ելնելով այն փաստից որ դա ոչինչ չի տա աշակերտներին ու հա դրա մեջ չի լինի ոչ մի մոտիվացիա որ աշակերտը լավ կամ վատ կսովորի։ Այ եթե դպրոցներում կրեդիտային համակարգի հետ նաև ներմուծվի համալսարաններ անցում կատարելու դրամաշնորհային ծրագիր, թեկուզև այն լինի սահմանափակ քանակով և որ երեխաները իմաստ տեսնեն այդ դրամաշնորհին հասնելու համար։ Որ լինի մոտիվացիա լինի գաղափար որին պետք է հասնել, օրինակ ամեն ավարտող դասարանից 2 երեխա ամենից բարձր կրեդիտնեով հնարավորություն ստանա անվճար սովորել բուհերում։ Շնորհակալ ենք արձագանքի համար։
6 Արմեն Բուդաղյան 22.08.2021 18:00:35 1․ Նախագծում առկա ենմի շարք անհամապատասխանություններ, մասնավորապես՝ 14-րդ կետում սահմանվում է, որ 1 կրեդիտը 34 ժամ է, մինչդեռ անմիջապես հետո, 15-րդ կետում, այն սահմանվում է համարժեք 35 ժամի։ 2․ Խոսվում է ԲԿ համակարգի հետ համադրելիության մասին, մինչդեռ ՀՀ ԲԿ համակարգում 1 կրեդիտը ենթադրում է 30 ժամ ուսումնական բեռնվածություն, իսկ ընդհանրապես ԵԲԿՏ-ում 24-32 ժամ։ 3․ Եթե սովորողի տարեկան բեռնվածությունը ցածր է 60 կրեդիտից, նշանակում է նա թերբեռնված է։ Հարց է առաջանում, ինչու է ՄԿ 3-րդ աստիճանում սովորողը գրեթե 2 անգամ թերբեռնված։ Ենթադրում եմ, որ 1190 ժամը կարող է վերաբերվել միայն լսարանային ժամերին, մինչդեռ բեռնվածությունը կրեդիտներով հաշվարկելիս պետք է ընդգրկել նաև արտալսարանային աշխատանքը։ Կարգում չի տրված թե ինչպես է հաշվարկվում արտալսարանային բեռնվածությունը։ 4․ Կարծում եմ ճիշտ կլիներ կարգի հետ միասին տալ նաև այն աղբյուրների հղումները, որոնցից օգտվել է հեղինակային խումբը, և այլն։ Հարգելի քաղաքացի բարձրացված հարցերը կքննարկվի։ Շնորհակալ ենք արձագանքի համար։
7 Մարինե Հովհաննիսյան 23.08.2021 15:07:34 Կարևոր է ՝նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը և հետաքրքրությունների զարգացմանը: Շնորհակալ ենք արձագանքի համար։
8 Davit Azizian 23.08.2021 15:57:54 Լավ կլինի ավելի շատ թվով դպրոցներում փորձարկեք նախագիծը՝ ավելի օպտիմալ և ռեալ արդյունք ստանալու համար։ Նախագծի աշխատելու համար, անհրաժեշտ է նաև դպրոցներից վերացնել դատարկ գնահատականներ, այս նախագծի դեպքում կրեդիտներ տրամադրելու, որովհետև ես վստահ եմ, որ տրվող կրեդիտները կեղծվելու են ուսուցիչների կողմից՝ իբր թե լավություն աշակերտին, բայց իրականում աշխատելու ցանկության բացակայություն է։ Հարգելի քաղաքացի շնորհակալ ենք արձագանքի համար։ Ձեր կողմից մատնանշած ռիսկերը կքննարկվեն։