Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի № 393-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

                    N      - Ն                        

2021 թվականի  «            »        

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 21-Ի № 393-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից չափագիտության լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1341-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 393-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
  • Որոշման, Որոշման հավելվածով հաստատված կարգի վերնագրերում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԾԱԳՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՐԿՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ» բառերով։
  • Որոշման 1-ին կետում, Որոշման հավելվածով հաստատված կարգի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից չափագիտության լիազոր մարմնին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ մաքսային մարմինների կողմից չափագիտության ազգային մարմնին և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին» բառերով։
  • Որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառով։
  • Որոշման հավելվածով հաստատված կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

          «2. Մաքսային մարմինների կողմից չափագիտության ազգային մարմնին և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրամադրվում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների միասնական անվանացանկի հետևյալ ծածկագրերով չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ չափման միջոցների վերաբերյալ`»:

  • Որոշմամբ հաստատված Հավելվածի 3-րդ կետով սահմանված տեղեկատվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն նոր N 2 hավելվածի:

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                               «Հավելված N 2                                                                                                                           

ՀՀ կառավարության

2021 թվականի ---------- ---ի

N ----- -Ն որոշման

Ձև

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

20     Թ_____________    ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԾԱԳՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՐԿՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ

 

N/N

Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցի
անվանումը

Չափման միջոցի  ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

Չափման միավորը

Չափման միջոցի քանակը

Ներմուծող կազմակերպություն (անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

Չափման միջոցի ծագման և արտահանման երկիրը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեղեկատվություն տրամադրողի անուն, ազգանուն և պաշտոն                                                                         

                                                                                                                                              

 

____________________

ստորագրություն

                                                                                                                                                                                         

 

 _____     __________________ 20    թ.

 

  • Обсуждалось

    17.08.2021 - 09.09.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3391

Принт