Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N327-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻ 29-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի այսուհետ՝ Նախագիծ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մսային տավարաբուծության զարգացման, ինչպես նաև նշված ճյուղի առանձնահատկություններով պայմանավորված եկամուտների ստացման ուշ ժամկետների հետևանքով վարկի մարման արտոնյալ ժամկետի երկարացմամբ։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

   Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծությունն ապահովում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելի քան 50%-ը: 2020 թվականին հանրապետությունում անասնա­բուծությունից ստացվել է 435.5 մլրդ դրամի համախառն արտադրանք, որի զգալի մասը ստացվել է տավարաբուծությունից: Ներկայումս մսի արտադրության նպատակով աճեցվող կենդանիների նախասպանդային զանգվածը չի գերազանցում  320 կգ-ը, այն դեպքում, երբ տավարաբուծության վարման ժամանակակից տեխնոլոգիաները և բարձր մթերատու ցեղերի գենոֆոնդի օգտագործումը հնարավորություն են ընձեռում մսի համար բտված տավարն իրացնել 450 կգ և բարձր կենդանի զանգվածով, ուստի անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել մսային տավարաբուծությունում տոհմային գործը զարգացնելու համար։

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)  մեկնարկել է 2019 թվականի ապրիլ ամսից, որի շրջանակներում  տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների (ըստ ցեղերի սահմանափակումներ չկան) ձեռք բերման մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցությունը տրամադրվում է վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով։

       Ծրագրի մեկնարկից սկսած 21 շահառուի կողմից ձեռք է բերվել 1129 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանի, որոնցից  212-ը (շուրջ 19%-ը) մսային ուղղության են՝  126 գլուխ աբերդին անգուս և 86 գլուխ կալմիկական ցեղերի։

Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում  շուրջ 15%-ով ավելացել  է տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների տեսակարար կշիռը, ինչպես նաև ցեղային բազմազանությունը՝ հոլշտին, սիմենթալ, աբերդին-անգուս, ուկրաինական տափաստանային, կալմիկական ցեղեր:

 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվում է  խոշոր եղջերավոր կենդանիների մսային ուղղության կենդանիներ ձեռք բերելու դեպքում արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս։

Մսային տավարաբուծությունում ընդունված է մսացու մատղաշը մինչև 4-6 ամսականը աճեցնել կաթնային-խտացրած կերաբաժնով։ Սպանդի ենթարկվող գլխաքանակի մեծ մասը կազմում է մատղաշը և ինտենսիվ աճեցման դեպքում (առանց արոտի օգտագործման) այն ցանկալի է իրացնել 14-16 ամսականում՝ 400-420 կգ կենդանի զանգվածով, արոտների օգտագործման դեպքում նպատակահարմար է մատղաշը իրացնել 18-20 ամսականում՝ 420-450 կգ կենդանի զանգվածով։

Հաշվի առնելով այն, որ մսային ուղղության տոհմային կենդանի ձեռք բերելու դեպքում ստացված կաթն օգտագործվում է մատղաշի աճեցման համար և չի իրացվում, որի հետևանքով էլ վարկի մարման համար միջոցներ չեն գոյանում, ինչպես նաև  կենդանիների հղիության (9 ամիս) և մսացու մատղաշի առաջարկվող  իրացման ժամկետները (14-18 ամիս), անհրաժեշտություն է առաջանում մսային ուղղության կենդանիներ ձեռք բերելու դեպքում արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս։

 

 

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

    Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

    Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի նպատակային օգտագործում և մսային տավարաբուծության ճյուղի զարգացում, որի արդյունքում  կբարձրանա տավարի մսի ինքնաբավության մակարդակը և Նախարարության կողմից  կատարվող ծախսերի պլանավորումը և կանխատեսումը կլինի առավել ճշգրիտ։

 

 

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

   «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, քանի որ միջոցառման միջնաժամկետ ծածխասային ծրագրերով հաստատված ֆինանսական միջոցներից էականորեն չի տարբերվում (հաշվարկների համաձայն 1 գլուխ մսային ուղղության տոհմային կենդանու ձեռքբերման համար տրամադրվող վարկի սուբսիդավորման գումարը 12 ամիս արտոնյալ ժամկետով 10 տոկոս սուբսիդավորման  դեպքում կազմում է շուրջ 304 հազար ՀՀ դրամ, իսկ 24 ամիս արտոնյալ ժամկետում 10 տոկոս սուբսիդավորման  դեպքում ՝ շուրջ 354 հազար ՀՀ դրամ, 14 տոկոս սուբսիդավորման  դեպքում համապատասխանաբար կազմում է 426 հազար ՀՀ դրամ և 496 հազար դրամ)։

  • Обсуждалось

    04.08.2021 - 19.08.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4703

Принт