Добавить в избранное

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ, ԴՐԱ ՄԱՍԵՐԻ ԿԱՄ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Աննա Հակոբյան 06.08.2021 16:32:28 «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բժշկական արտադրատեսակի, դրա մասերի կամ բաղադրիչների կլինիկական փորձարկումներն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով՝ լիազոր մարմնի տված թույլտվության հիման վրա: Ներկայացված նախագծի ընդունման համար իրավական հիմքը վկայակոչված իրավադրույթն է, որի շրջանակներում Կառավարությունը սահմանում է բժշկական արտադրատեսակի, դրա մասերի կամ բաղադրիչների կլինիկական փորձարկումներների իրականացման կարգը: Մինչդեռ նախագծի ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ դրանով հաստատվում են մի շարք այլ` լիազորող նորմի կարգավորման շրջանակից դուրս հավելվածներ, օրինակ` «Բժշկական արտադրատեսակի կլինիկական փորձարկման (հետազոտության) մասին հաշվետվության ձևը», որը դուրս է օրենի վկայակոչված դրույթով Կառավարությանը վերապահված լիազորությունից: Ուստի առաջարկվում է վերանայել նախագծի իրավակարգավորումները և խմբագրել այն` համապատասխանեցնելով օրենքով սահմանված լիազորությանը և Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված պահանջին: