Добавить в избранное

Նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը սահմանելու մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.Անհրաժեշտությունը

Համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի24-րդ հոդվածի 1-ին մասի     11-րդ կետի՝ Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը սահմանում է նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը:

 

2.Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանանվորված է այն հանգամանքով, որ ներկայումս նախադպրոցական ուսումնական հաստատություններում սաների ընդունելությունն իրականացվում է առանձի համայնքների կողմից սահմանված կարգով և ժամկետներում: Տարբերվում են նաև համայնքների կողմից սահմանված ընդունելության առաջնահերթություններն ու պահանջվող փաստաթղթերի ցանկը:

Տվյալ բնագավառը կարգավորելու և միասնական քաղաքականություն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սույն նախագծով ներկայացվող կարգի մշակման և հաստատման:

  1. Ակնկալվողարդյունքը

Իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության ոլորտում մեկ միասնական փաստաթուղթից բխող քաղաքականության իրականացմանը և նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն հերթագրման, ընդունման և հաստատությունից ազատման հետ կապված իրավահարաբերությունների համակարգմանը:

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  • Обсуждалось

    16.07.2021 - 01.08.2021

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6013

Принт

Предложения

<<Իրազեկ հանրություն - Պաշտպանված քաղաքացի>>ԻՀԿ

17.07.2021

Ողջունում եմ բոլորին․ Առաջինը,որ կա անհրաժեշտություն նախադպրոցական հաստատություն ընդունելության հասնելիության և մատչելիության ապահովումն է բոլորին,առանց բացառության,ինչը չի առաջացնի խտրականմության,և կոռուպցիոն ռիսկերի դրսևորումներ։ Իսկ նման հնարավորությունները և ռեսուրսները առկա են․․․ Իսկ նախագծի տեքստայինը չտեսա,բացի հրամանից․․․ Շնորհակալություն

Узнать больше