Добавить в избранное

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 23.07.2021 08:03:31 Ողջունելի է երբ տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմինը հետևողական (կրկնակի փորձ) ցանկանում է թեթևացնել ՀՀ կանոնավոր ուղևորափոխադրողներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական բեռը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 15.4.1-րդ կետով սահմանված դրույթը համապատասխանեցնել նշված օրենքի սկզբունքներին: Սակայն կարծում ենք, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունը, կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում, կրկին անգամ չի ապահովի պետական տուրքի վճարման հավասար պայմաններ, այսպես՝ այն ներհամայնքային կամ միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը որոնք փոխադրումներ են իրականացնում 1 փաստացի տրանսպորտային միջոցով և 1 մարզ, կամ մարզի մի մասը 50 կամ 70 տրանսպորտային միջոցով սպասարկող որևէ խոշոր փոխադրող կազմակերպություն, կամ Երևանի ներհամայնքային օպերատորը, որը շատ ավելի տրանսպորտային միջոցներ է շահագործում սպասարկման իրավունք ստանալու համար պետք է վճարեն (ըստ առաջարկվող նախագծի) նույն չափի պետական տուրք: Միաժամանակ հաշվի չի առնված, որ 15.4.1-րդ կետը վերաբերվում է նաև միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներին, որտեղ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են այլ կարգավորումներ՝ երթուղիների սպասարման այլ ժամկետներ ՀՀ կառավարության 13. 12. 2020թ. N1994-Ն որոշմամբ սահմանված կարգից էականորեն տարբեր, օրինակ՝ միջպետական երթուղու սպասաարկման իրավունքը կարող է տրվել 2 տարի ժամկետով, ինչը նույնպես առաջ կբերի անհավասար պայմաններ: Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք. Օրենսդրական փոփոխությունը իրականացվել է հաշվի առնելով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների շահերը, ինչպես նաև երթուղու սպասարկման իրավունքի հատկացման համար պետական տուրքի վճարման միանման սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը։
2 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 23.07.2021 08:04:17 1. Ընդհանրապես տվյալ տուրքի տեսակը հանել, քանի որ նշված կարգավորման արդյունքում մուտքերը էականորեն նվազելու են, համապատասխանաբար՝ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածը խմբագրել հետևալ բովանդակությամբ՝ «Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 15.4.1-րդ կետը ուժը կորցրած ճանաչել: <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է: Հետևաբար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջպետական, միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու սպասարկման իրավունքի հատկացման համար պետական տուրքի սահմանումը բխում է <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի պահանջներից։
3 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 23.07.2021 08:04:17 2. Քննարկել կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկման համար անցկացվող մրցույթների մասնակցության համար յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի հաշվով տուրք կամ վճար գանձելու հարցը: Կարելի սահմանել վճարման ենթակա գումարի առավելագույն շեմը, իսկ վճարման չափի սահմանումը թողնել երթուղային ցանցը ձևավորող մարմնի հայեցողությանը: Տվյալ դեպքում առաջարկում ենք քննարկել համայնքների կողմից կազմակերպվող մրցույթներից գոյացող գումարները տվյալ համայնքային բյուջեներ մուտքագրելու հարցը: <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 19․7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար արդեն իսկ նախատեսված է պետական տուրք յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար, իսկ ներկայացված նախագծով փոփոխություն է կատարվում երթուղու սպասարկման իրավունքի հատկացման գործընթացը կանոնակարգող դրույթում։
4 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 23.07.2021 08:04:17 3. Հիմք ընդունելով վերը նշված սկզբունքները, առաջարկում են համապատասխան փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում: Հաշվի առնելով, որ ներկայացված առաջարկները չեն ընդունվել, ուստի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում: փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա։