Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված ներկայումս աշխատանքներ են տարվում Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով տեխնիկական առաջադրանք մշակելու, ինչպես նաև պայամանգիր կնքելու իրավունք շնորհելու համար գնման ընթացակարգի մրցույթ հայտարարելու ուղղությամբ։

Մինչ նշված աշխատանքների ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու և նրանց իրավունքների իրացմանը չխոչընդոտելու համար «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում 2020թ-ի դեկտեմբերի 10-ին կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել մինչև 2022թ-ի հունվարի 1-ը, կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերից բացի, ստանալ նաև ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագիրը: 

Աշխատանքները գտնվում են ընթացքի մէջ, սակայն ներկայումս շահագործվող համակարգը գործող միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նոր լրացումներ կատարել տեխնիկական առաջադրանքում, ինչը կարող է  պահանջել տևական ժամանակ։

Բացի այդ, մրցույթը կայանալու, հաղթող կազմակերպության հետ պայմանագիր կնքելու, կենսաչափական անձը հաստատող փաստաթղթերի բլանկները թողարկելու, մատակարարելու և համակարգը վերջնական գործարկելու ու լիարժեք սպասարկում իրականացնելու համար ևս կպահանջվի ժամանակ, ուստի անհրաժեշտ է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված՝ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2022թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, որպեսզի մինչև նոր համակարգի ամբողջությամբ ներդրումը և փաստաթղթերի բլանկների ձեռք բերումը հնարավոր լինի ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ հնարավոր չէ կանխորոշել, արդյոք մրցութային գործընթացի ավարտից հետո հնարավոր կլինի օտարերկրյա պետություններում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին կամ հյուպատոսական հիմնարկներին ապահովել բիոմետրիկ փաստաթղթեր տրամադրելու հնարավորություն նախատեսող տեխնիկական միջոցներով, ուստի սահմանվել է, որ 2023թ-ի հունվարի 1-ից հետո  օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ՀՀ կառավարության կողմից սահմանված օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների միջոցով ստանալ կամ փոխանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը

Օրինագծերով նախատեսվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված՝ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2021թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով։

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

  Օրինագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովել ՀՀ քաղաքացիների իրավունքների իրացումը։  

  • Обсуждалось

    12.07.2021 - 27.07.2021

  • Тип

    Закон

  • Область

    Гражданское и коммерческое законодательство

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5118

Принт