Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացների կատարելագործման, արդյունավետության բարձրացման և պարզեցման համար

                                                                                                                 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Գործող կարգի 8-րդ կետի համաձայն՝ նշանակալի նվաճումները համապատասխան հանձնաժողովի կողմից հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 80 բալային միավորի սահմանաչափով, նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության հիման վրա՝ համաձայն որոշմամբ սահմանված ձևի: Մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն են ձեռք բերում առնվազն 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի շրջանակներում՝ առնվազն 51 բալային միավոր հավաքած քաղաքացիները:

Սկսված 2018 թվականի ամառային զորակոչից մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումների գնահատման վերաբերյալ քաղաքացիների կողմից ներկայացված բազմաթիվ ահազանգերի, դիմումների, բողոքների, հարցումների, ինչպես նաև նշանակալի նվաճումների գնահատման արդյունքները վիճարկելու համար առկա դատական գործընթացների համադրումից և վերլուծությունից պարզ է դառնում, որ նշանակալի նվաճումների բալային միավորների համակարգով գնահատման գործընթացը քաղաքացիների մոտ հիմնականում առաջացնում է հանձնաժողովի գործունեության նկատմամբ անվստահություն, ինչը դրսևորվում է նշանակալի նվաճումների սխալ, ոչ լիարժեք կամ ընտրողաբար գնահատում իրականացնելու կասկածանքով: Նման տեսակետի համար հիմք է հադիսանում նշանակալի նվաճումների գնահատման բարդ և շատերի համար անհասկանալի, ոչ միանշանակ ընկալվող և հավելյալ պարզաբանումների կարիք ունեցող մեթոդաբանությունը, ինչպես նաև գնահատման ժամանակ մարդկային գործոնով պայմանավորված սխալվելու հավանականությամբ:

Կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորումներով դրա կիրառումը հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորապես, մի շարք դեպքերում, բակալավրիատի ուսանողի կողմից նվազագույն պահանջվող միավոր հավաքելու համար կարող է ներկայացվել ավելի շատ քանակով հոդվածներ, քան գիտական ատենախոսության պաշտպանության համար ՀՀ ԲՈԿ-ի սահմանած հոդվածների քանակն է:

Մյուս կողմից որպես գիտական ձեռքբերում ներկայացվում է ցածրամակարդակ գիտաժողովների մասնակցության վկայականներ, որոնք ֆորմալ առումով համապատասխանում են պահանջներին, սակայն աղես չունեն գիտական միջոցառումների հետ:

Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ակնհայտ դառձավ, որ մեր երկրի անվտանգության տեսանկյունից ռազմավարական նշանակաություն ունի պրոֆեսիոնալ և ժամանակակից տեխնոլոգիաններին տիրապետող օդաչունների ինստիտուտի կայացումը: Տարկետման ներկա համակարգով նշված հարցը կարգավորված չի, և շատ երիտասարդներ ընդունվելով ավիացիոն բաձրագույն ուսումնական հաստատություններ, հնարավորություն չեն ստանում օգտվել տարկետման իրավունքից, որը խոչընդոտում է իրենց ուսումնառությանը և որպես պրոֆեսիոնալ օդաչու կայացմանը: Նշված փոփոխություններով հնարավորություն է ընձեռնվում նաև տարկետում տրամադրել միջպետական և միջգերատեսչական համաձայնագրի շրջանակներում ավիացիոն բարձրագույն ուսումնական հաստատություններում օդաչուի մասնագիտությամբ սովորող ուսանողներին:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, կարգավորման նպատակը.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը գործող գարգավորումների և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված ներկայացվող հիմնական պահանջների պահպանությամբ և մոտեցումներով սահմանել առավել պարզեցված և ընկալելի ընթացակարգ, որը հնարավորինս զերծ կլինի մարդկային գործոնով պայմավորված գնահատման համակարգից և շեշտը կդրվի հավակնորդի ունեցած փաստացի նվաճման առկայության վրա:

 

  1. Կարգավորման նպատակը.

Նախագծով ներկայացվող առաջարկությամբ գործընթացը հնարավորինս պարզեցվել և առավել ընկալելի ու հասկանալի է դարձվել՝ միաժամանակ պահպանելով այն հիմնական չափանիշերը, որոնք կարող են համարվել բացառիկ նվաճում ու որոնց հիման վրա սկսած 2018 թվականից իրականացվել է գնահատումը և քաղաքացիներին տրվել է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք:   

Առաջարկվող փոփոխությունների շնորհիվ գործընթացը կիրականացվի քաղաքացիների համար առավել հասկանալի և թափանցիկ եղանակով, ինչպես նաև հնարավորինս կնվազեցնի մարդկային գործոնով պայմանավորված սխալ գնատում իրականացնելու հավանականությունը, բացի այդ որպես  բացառիկ նվաճում չի համարվի գիտական կոնֆերանսներին մասնակցությունը, քանի որ վերջին տարիներին ներկայացրած հիմքերից պարզ է դառնում, որ կոնֆերանսներին ուսանողների մասնակցությունը կրում է զուտ ձևական բնույթ, մասնավորապես, արտերկրում կազմակերպվում են մատչելի` մինչև 20 դոլլար մասնակցության համար նախատեսված վճարով, միջազգային գիտաժողովներ, որտեղ ներկայացված նյութերը առանց գրախոսության տպագրվում են: Այսպիսի գիտաժողովների նպատակը գումար աշխատելն է, այլ ոչ գիտական աշխատանքի գնահատումը և լուսաբանումը: Դիմորդները հաճախ որոշ փոփոխություններով` հիմնականում վերնագրի մեջ, նույն նյութը ներկայացնում են այսպիսի գիտաժողովներին, և քանի որ նյութը գրախոսություն չի անցնում, այն տպագրվում է, արդյունքում գրեթե միևնույն նյութը գնահատվում է մի քանի անգամ: Նմանատիպ գիտաժողովների նյութերը ֆորմալ բավարարում են Կառավարության որոշման պահանջներին, սակայն գիտական միջոցառման հետ առնչություն չունեն: Եղել են դեպքեր երբ ուսանողը ներկայացրել է մեկ կոնֆերանսի ընթացքում 7 հոդվածով զեկույց կարդալու մասին հավաստագրեր: Առաջարկվող փոփոխությամբ նման արատավոր երևույթները այլևս չեն համարվի բացառիկ նվաճում:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացները կկատարելագործվեն, հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը կբարձրանա, այն կդառնա ավելի պարզ և հասկանալի շահակից տարբեր խմբերի համար:

««Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    08.07.2021 - 23.07.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4580

Принт