Добавить в избранное

В стадии разработки

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

  1. Անհրաժեշտությունը.

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է  տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացվող փաստաթղթերի վերացման և վաչական բեռի թեթևացման նպատակով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

- ծանուցման որոշ տեսակների հաշվառումը կրում է ծախսատար եւ ժամանակատար բնույթ, սակայն ըստ էության հսկողության էական մեխանիզմներ չի պարունակում.

- ծանուցման որոշ տեսակների հաշվառման ժամանակ լիազոր մարմինն ըստ էության կատարում է հաշվառման գործառույթ և փաստաթղթային ուսումնասիրություն, որի անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն և այդ համատեքստում անհրաժեշտ է իրականացնել կարգավորող իրավական ակտերի վերանայում:

  1. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

-  ՀՀ տարածքում գործունեության որոշ տեսակների իրականացման համար ներդնել ավտոմատ ծանուցման մեխանիզմ.

-  ավտոմատ ծանուցման մեխանիզմի ներդրմամաբ ներկայացվող փաստաթղթերի վերացում.

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի  ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի կարգավորման և բիզնես գործունեություն ծավալելու պայմանների  բարելավումը և առկա խնդիրների վերացումը:

  1. Այլ տեղեկություններ

     «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

      Սույն նախագծի ընդունումից հետո ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 30-ի N  673-Ն որոշման մեջ կնախատեսվեն համապատասխան փոփոխություններ։

 

  • Обсуждалось

    08.07.2021 - 23.07.2021

  • Тип

    Закон

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Общественное обсуждение

08.07.2021 10:16

kmuradyan@mineconomy.am

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4035

Принт