Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Էրիկ Կլեջյան 09.07.2021 23:21:04 ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշմամբ ինձ տրվել է տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2023 թվականի ձմեռային զորակոչը։ Նույն որոշմամբ սահմանվել էր, որ որոշմամբ տրված տարկետումն ուժի մեջ է մտնում մինչև 2020 թվականի օգոստոսի 28-ը ներառյալ զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Նշված տեղեկանքը որոշմամբ սահմանված ժամկետներում ներկայացվել է զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ, որի հիման վրա ստացել եմ տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2023 թվականի ձմեռային զորակոչը։ Կապված համալսարանի փոփոխության հետ, այս նախագծով սահմանվում է տարկետման նոր ժամկետ՝ մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը: Սակայն, որոշման նախագծով չի սահմանվում զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում համալսարանի կողմից տրամադրված տեղեկանքի ներկայացման ժամկետներ։ Միաժամանակ, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված է, որ ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքները` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ, և մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը այդ տեղեկանքը ներկայացնելու դեպքում տարկետման ժամկետը կշարունակեր գործել, իսկ չներկայացնելու դեպքում այն կդադարեն և ես կզորակոչվեմ ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչին։ Հետևաբար, կարծում եմ, որ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ նոր համալսարանի կողմից տրված տեղեկանքը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը ներկայացնելու դեպքում իմ տարկետման ժամկետը կշարունակի գործել և 2021 թվականի ձմեռային զորակոչին զորակոչվելու անհրաժեշտություն չի առաջանա։ Այնուամենայնիվ, եթե համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ նոր համալսարանի կողմից տրված տեղեկանքը ներկայացնելու համար անհրաժեշտ է սահմանել նոր ամսաթիվ, ապա խնդրում ենք սույն որոշման նախագծում ավելացնել համապատասխան դրույթ, որով կսահմանվի, որ այդ տեղեկանքի՝ զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում ներկայացնելու ժամկետը 2021 թվականի սեպտեմբերի 30-ն է։ չի ընդունվել քաղաքացու կոցմից բարձրացված հարցը կարգավորված է ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշմամբ: