Добавить в избранное

«Եվրասիական տնտեսական միության եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«­­——» «——————» 2021 թվականի №----Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱԿՏԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության

2021 թվականի…..-ի

թիվ …-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱԿՏԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

  1. Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն տարբերակի թարգմանությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Թարգմանությունների կենտրոն):
  2. Թարգմանությունների կենտրոնը թարգմանությունն իրականացնում է «Եվրասիական տնտեսական միության մասին» միջազգային պայմանգրի 110-րդ հոդվածին համապատասխան` Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կնքված պայմանագրի հիման վրա: Պայմանագրի պայմաններն ու դրանով նախատեսվող դրույթները սահմանվում են երկկողմ բանակցություների արդյունքում՝ հաշվի առնելով ողջամիտ ժամկետներում արդյունավետ թարգմանություն իրականացնելու անհրաժեշտությունը:
  3. Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն թարգմանված տարբերակի պաշտոնական հրապարակումը իրականացվում է «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Պաշտոնական տեղեկագիր») միջոցով:
  4. Թարգմանությունների կենտրոնը պայմանագրով սահմանված ձևով համապատասխան թարգմանությունն իրականացնելուց հետո, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն թարգմանված տարբերակը կից գրությամբ ուղարկում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն (այսուհետ՝ Արդարադատության նախարարություն)՝ դրա պաշտոնական հրապարակումը ապահովելու նպատակով:

Կից գրության մեջ նշվում է տեղեկություն` պաշտոնական հրապարակման ներկայացվող հայերեն թարգմանված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտի ուժի մեջ մտնելու մասին:

  1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն թարգմանված տարբերակը Արդարադատության նախարարություն է ուղարկվում թղթային տարբերակով՝ մեկ օրինակից, կնքված Թարգմանությունների կենտրոնի կնիքով, բոլոր էջերը ամրացված, իսկ վերջին էջը կնքված, և էլեկտրոնային (MS Office Word (ԷՄԷՍ Օֆֆիս Վորդ) կամ Excel (Էքսել)) խմբագրվող տարբերակով:
  2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն թարգմանված տարբերակի էլեկտրոնային խմբագրվող տարբերակները հրապարակման են ուղարկվում 12 տառաչափով, տեղեկատվական նյութերի արտացոլման Յունիկոդ (Սnicode) կոդով և հավաքման ՋիԷյջԻԷյ Գրապալատ (GHEA Grapalat) կամ ՋիԷյջԻԷյ Մարիամ (GHEA Mariam) տառատեսակներով:
  3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն թարգմանված տարբերակի պաշտոնական հրապարակումն իրականացվում է ԱՐԼԻՍ (http://www.arlis.am/) միասնական կայքում (այսուհետ` միասնական կայք) հրապարակելու միջոցով:
  4. «Պաշտոնական տեղեկագիր»-ը պարտավոր է մեկ աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն կարգով սահմանված ձևով ներկայացված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն թարգմանված տարբերակի՝ միասնական կայքում հրապարակումը:
  5. Պաշտոնական հրապարակումն իրականացվում է այն տեսքով, ինչ տեսքով դրանք ուղարկվել են հրապարակման: Այլ անձանց կամ մարմիններին արգելվում է կատարել լեզվաոճական, խմբագրական, շարադասական կամ այլ բնույթի փոփոխություններ պաշտոնական հրապարակման ներկայացված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն թարգմանված վերջնական խմբագրությամբ տարբերակում, բացառությամբ ուղղագրական կամ կետադրական սխալների ուղղման, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում:
  6. Եթե Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն թարգմանված տարբերակի հրապարակումից հետո դրա տեքստում հայտնաբերվում են վրիպակներ կամ տեխնիկական բնույթի այնպիսի սխալներ, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում, ապա Թարգմանությունների կենտրոնի դիմումով Արդարադատության նախարարության ցուցումով «Պաշտոնական տեղեկագիր»-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի հայերեն թարգմանված տարբերակի տեքստում իրականացնում է համապատասխան ուղղում` կատարելով նշում` ուղղում կատարած լինելու վերաբերյալ:
  7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի ինկորպորացիան կատարվում է Արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 7-ի «Նորմատիվիրավականակտերը հրապարակման ներկայացնելու, միասնական կայքում դրանք հրապարակելու, դրանցում ուղղում կատարելու և պաշտոնական ինկորպորացիայի կարգերը սահմանելու մասին» թիվ 180-Ն հրամանով սահմանված կարգով` այնքանով որքանով չի հակասում սույն կարգի դրույթներին:
  • Обсуждалось

    28.06.2021 - 13.07.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3190

Принт