Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի       N2209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով շտկվում է տեխնիկական վրիպակը, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել կատարել ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության բաշխման ժամկետների փոփոխություն։

2 ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ և ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հաշվի առնելով մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված դիմումները առ այն, որ տարբեր պատճառներով (հիմնականում պայմանվորված կորոնավիրուսային համավարակով) նախնական քվոտայի բաշխման համար լիազոր մարմնին հայտեր ներկայացնելու ժամկետները չպահպանելու արդյունքում հնարավոր չի եղել ստանալ համապատասխան լիցենզիա, ինչպես նաև այն որ Որոշման 3-րդ կետով հաստատված № 2 հավելվածի 15-րդ կետում ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության բաշխման համար նշված ժամկետը տնտեսվարողների համար իրատեսական չէ՝ հիմք ընդունելով երրորդ երկրից լոգիստիկ շղթայով  ներմուծման հնարավորությունները, ուստի նախագծով կատարվում է ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության բաշխման ժամկետների փոփոխություն ։

       4 ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ և ԲՆՈՒՅԹԸ

Նախագծով շտկվում է տեխնիկական վրիպակը, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել կատարել ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության բաշխման ժամկետների փոփոխություն։

5ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ և ԱՆՁԻՆՔ:

      Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

       6.ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԵԹԵ ԱՅԴՊԻՍԻՔ ԱՌԿԱ ԵՆ)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։             

 

 

  • Обсуждалось

    25.06.2021 - 16.07.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7255

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: