Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««Պետական պաշտոններ և պետական ծառայության

պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ օրենքի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝

«1. Դատախազին վճարվում է հավելավճար դատախազի, դատախազության քննիչի, քննիչի պաշտոնում աշխատած, հատուկ քննչական ծառայությունում և (կամ) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու) յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով:

  1. Դատախազը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար:
  2. Դատախազներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը»:

Նույն օրենքի 15.1 հոդվածի համաձայն՝ «(…)

  1. Քննչական կոմիտեի ծառայողին վճարվում է հավելավճար՝ քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:
  2. Քննչական կոմիտեի ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։
  3. Քննչական կոմիտեի ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
  4. Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(…)»:

Այսինքն՝ քննչական կոմիտեի սահմանային ստորաբաժանումներում ծառայություն իրականացնող զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողները՝ պայմանավորված իրենց ծաայության առանձնահատկություններով, ստանում են հավելումներ՝ ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 950-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և չափերով, այնինչ հիշյալ ստորաբաժանումների քննիչների կողմից իրականացված նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող կայազորների զինվորական դատախազների համար օրենսդրությամբ նման իրավունք վերապահված չէ:

Հետևաբար, իրավական ակտի ընդունումը պայմանավորված է որոշակի խումբ դատախազների համար ևս լրացուցիչ սոցիալական երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ՝ պայմանավորված վերջիններիս ծառայության առանձնահատկություններով, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ միասնական սոցիալական քաղաքականություն իրականացնելու նպատակով:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Առաջարկվող կարգավորման նպատակն է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածում կատարել լրացում և նախատեսել, որ կայազորների զինվորկան դատախազության դատախազներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ դրան համապատասխան փոփոխելով նաև հոդվածի վերնագիրը:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածում կնախատեսվի դրույթ, ինչը հնարավորություն կտա սահմանապահ վայրերում տեղակայված կայազորների զինվորական դատախազության դատախազներին Կառավարության սահմանած դեպքերում և կարգով ստանալ հավելումներ՝ պայմանավորված ծառայության առանձնահատկություններով:

 

 

 

Տեղեկանք

««Պետական պաշտոններ և պետական ծառայության

պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության  կամ բացակայության մասին

 

««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման դեպքում կառաջանա ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտություն:

  • Обсуждалось

    22.06.2021 - 07.07.2021

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3859

Принт