«Գործարարների շահերի պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում գործարարների շահերի պաշտպանության համար ստեղծել լրացուցիչ արդյունավետ երաշխիքներ, խթանել  ներդրումների ներգրավումը, ապահովել գործարարների դիմումների արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննությունը, գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնումը, գործարար միջավայրի բարելավումը ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, ստեղծել պետություն-մասնավոր հատված առավել արդյունավետ երկխոսության հիմքեր, ինչպես նաև սահմանել  նախադրյալներ՝ գործարարների կողմից առաջարկվող, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական ակտեր ընդունելու, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:  

Մասնավորապես, «Գործարարների շահերի պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքը կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում,  օրենքով նախատեսված կազմակերպություններում  գործարարների շահերի ներկայացման և պաշտպանության, գործարարների շահերի պաշտպանի լիազորությունների և նշանակման կարգի, գործարարների շահերի պաշտպանի գրասենյակի ստեղծման և գործունեության կարգի ու պայմանների, ինչպես նաև գործարարների շահերի պաշտպանության հետ կապված այլ հարաբերություններ:  

  • Обсуждалось

    26.07.2017 - 11.08.2017

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Борьба с коррупцией

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8672

Принт