Добавить в избранное

Проект не принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ կառավարությանն ուղղված առաջարկության և դրա վերաբերյալ շահագրգիռ գերատեսչություններից ստացված կարծիքների  ամփոփման արդյունքում ձևավորված մոտեցման քննարկման անհրաժեշտությամբ։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Գործող կարգավորումների համաձայն՝  գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ:  Այդ գնումների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի  23-րդ կետի 4-րդ ենթակետով։ Ընդ որում, եթե գնումն իրականացվում է մեկ անձից՝ նշված հիմքով, ապա գործող կարգավորումների համաձայն մասնակիցը հայտի, ինչպես նաև որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովումներ չի ներկայացնում:

Նախագծով նախատեսվում է սահմանել, որ բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների գնման դեպքերի, հիշյալ ցանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման դեպքում մատակարարին՝

  • կանխավճարի տրամադրումը կիրականացվի կանխավճարի ապահովում ներկայացվելու դեպքում.

·      որակավորման և/կամ պայմանագրի ապահովումներ ներկայացնելու պահանջի կիրառումը յուրաքանչյուր դեպքում կորոշի պատվիրատուն։

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Նախագծով սահմանվող կարգավորումների միջոցով հնարավորինս նվազեցնել հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ հիմքով, բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների գնման դեպքերի, մեկ անձից կատարվող գնման ձևով կնքվող պայմանագրերի պատշաճ չիրականացման ռիսկերը:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանումը նպատակ է հետապնդում կառավարելի դարձնել հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ հիմքով մեկ անձից կատարվող գնման ձևով կնքվող պայմանագրերի չկատարման և/կամ ոչ պատշաճ կատարման հետ կապված ռիսկերը, բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների գնման դեպքերի։

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Գնման գործընթացների շրջանակում հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ հիմքով,բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների գնումների, մեկ անձից կատարվող գնման ձևով կնքվող պայմանագրերի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման ռիսկերի կառավարում։

7․

Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

8․

Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Обсуждалось

    09.06.2021 - 24.06.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 959

Принт

Предложения

Սմբատ Պապոյան

22.06.2021

Ոսումնասիրելով Կառավարության 04.05.2017թ.-ի 526-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծը՝առաջարկում եմ բացառություն անել նաև ցանկի 6-րդ կետը,քանի որ այդ կետով պայմանագիր կնքվում է արդեն իսկ մրցույթում հաղթաց մասնակցի հետ,որի դեպքում կանխավճարի ապահովում պահանջելը իրատեսական չէ,քանի որ կարծում եմ այդ դեպքում հեղինակային հսկողների մեծ մասը կհրաժարվի դրանից,ինչը կհանգեցնի շատ ու շատ խնդիրների:

Узнать больше