Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020թ-ի մարտի 26-ի N 02-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հրամանի նախագծի ընդունման

 

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայացված հրամանի նախագիծը պայմանավորված է համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոնների համալրման համար անցկացվող մրցույթների մրցութային հանձնաժողովների կազմի ձևավորման կարգի հստակեցմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված մրցույթների անցկացման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գնման ընթացակարգով ձեռք է բերել և ՀՀ մարզերի համայնքներին է տրամադրել էլեկտրոնային ծրագիր, որի միջոցով պատահական ընտրությամբ կձևավորվի հանձնաժողովի կազմը:

 

ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտվել են մի շարք խնդիրներ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոնների համալրման համար անցկացվող մրցույթների մրցութային հանձնաժողովների ձևավորման ընթացակարգում՝ կապված համայնքի ավագանու նիստերի գումարման ժամկետների,  համայնքներում գործող կրթական, գիտական, մշակութային, ստորտային կամ որևէ այլ կազմակերպության բացակայությամբ, ինչպես նաև  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարի 2020թ-ի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված հավելվածի 7-րդ կետով նկարագրված հանձնաժողովի ձևավորման ընթացակարգի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գնման ընթացակարգով ձեռք է բերված էլեկտրոնային ծրագրի կիրառման անհնարինությունը:

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

Ներկայացված հրամանի նախագծի նպատակը` համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի մրցութային հանձնաժողովների ձևավորման գործընթացում ՀՀ մարզերի համայնքներում դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալն է:

 

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Հրամանի նախագծի ընդունմամբ ակնկալվում է.

- Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոնների համալրման համար անցկացվող մրցույթների մրցութային հանձնաժողովների կազմի պատահական սկզբունքով ձևավորում այդ նպատակով համակարգչում զետեղված ծրագրով:

- Համայնքի ղեկավարի որոշմամբ լիազորված անձի նշանակում, որը կիրականացնի Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումը և մրցույթի անցկացման հետ կապված տեխնիկական աշխատանքները:

- Համակարգչում զետեղված ծրագիր մուտքագրելու նպատակով համապատասխան մարմիններից համայնքի ղեկավարին ներկայացվող մրցութային հանձնաժողովի անդամության թեկնածու ներկայացուցիչների թվաքանակի և ցուցակով ներկայացվող տվյալների հստակեցում:

- Մրցույթին դիմած քաղաքացիներին հարցազրույցի փուլի հարցաշարերի իրավական ակտերի ցանկից զատ նաև նշված իրավական ակտերի բաժինների, գլուխների, մասերի, կետերի տրամադրում:

- ՀՈԱԿ-ների տնօրենների յուրաքանչյուր մրցույթի հարցազրույցի փուլի համար ծրագիր մուտքագրվող հարցերի քանակի հստակեցում:

- Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնավարման առավելագույն տարիքի սահմանում:

                 

ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

  • Обсуждалось

    03.06.2021 - 19.06.2021

  • Тип

    Приказ

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5097

Принт