Добавить в избранное

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 DVV International Armenia 03.06.2021 16:09:51 Հարգելի գործընկերներ, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը ողջունում է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի (ԿԿՏՀ) զարգացման նախաձեռնությունը՝ փաստահենք քաղաքականությունների մշակման և իրագործման նպատակով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իրավական ակտի ընդունմամբ ակնկալվող արդյունք է սահմանված «․․․ կրթության բոլոր մակարդակներում վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական համակարգի ստեղծմանը նպաստելը», առաջարկում ենք ԿԿՏՀ-ում նախատեսել նաև ոչ ֆորմալ կրթության դերակատարների/մատակարարների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության բաղադրիչ։ Նման տեղեկատվության հավաքագրումը նախատեսված է եղել ՀՀ 2013-2017 թթ Լրացուցիչ եվ շարունակական կրթության ռազմավարության 7․1 գործողությամբ (Լրացուցիչ և շարունակական կրթական ծառայություններ մատուցող սուբյեկտների հաշվառում), սակայն ռազմավարության ավարտից հետո և մինչ օրս չի իրականացվել։ Մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու ՀՀ ԿԳՄՍՆ-ի և համակարգող մարմնին (ԿՏԱԿ)՝ ԿԿՏՀ-ում վերոնշյալ բաղադրիչի մշակման և կիրարկման աշխատանքներում։ Հարգանքով՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակ
2 Էդգար Հարությունյան 06.06.2021 01:36:02 Շնորհակալություն նման նախաձեռնության համար։ Անչափ կարևոր է ունենալ միասնական թվայնացված տվյալների բազա։ Ապագայում կարելի է այս համակարգի հիման վրա ավտոմատացնել քննությունների հանձնումը։ Նույն կերպ թվայնացնել է պետք ՊՆ տվյալները՝ մասնավորապես զինկոմների արխիվային փաստաթղթերը։ Վերստին ողջունում եմ նախագիծը և շնորհակալություն հայտնում հեղինակներին։ Առանձնակի բծախնդրությամբ մոտեցեք տվյալների բազայի անվտանգությանը։
3 Նելլի Սարգսյան 14.06.2021 10:51:23 Ամեն ինչ լավ է և ժամանակի պահանջին համապատասխան: Հիմնական աշխատանքը կատարելու է օպերատորը և ցանկալի կլինի , որ պետական բյուջեում նախատեսվող ծախսերի ավելացման մեջ հաշվի առնվի նաև օպերատորի աշխատավարձի բարձրացումը:
4 Տաթևիկ Ավետիսյան 17.06.2021 14:53:26 Սույն կարգի նախագծով ստացվում է, որ դպրոցների կողմից ենթակա է լրացման դպրոցում կրթության կազմակերպան գործընթացի մեջ ներգրավված բոլոր մասնակիցների (աշակերտ, ուսուցիչ, աշխատակից և ծնող) անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությունը։ Սակայն նախագծի - 2-րդ կետի համաձայն «ԿԿՏՀ-ն տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և հրապարակման էլեկտրոնային միասնական համակարգ է, որի միջոցով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտի վարչական ռեգիստրների վարումը»։ - 4-րդ կետի համաձայն «անձնական տվյալները ԿԿՏՀ հավաքագրվում, մշակվում և պահվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան», իսկ - 7-րդ կետում նշվում է, որ «ԿԿՏՀ միջոցով հավաքագրված տվյալները կիրառվում են պետական կառավարման տարբեր ոլորտներում քաղաքականությունների մշակման, տվյալների հիման վրա որոշումների կայացման, վարչարարության իրականացման և վիճակագրության վարման նպատակով»։ Հաշվի առնելով, որ - վարչական ռեգիստրները համարվում են «վիճակագրական տվյալների բազաներ» - քննարկվող կագի նախագիծը իր նպատակը սահմանում է վիճակագրության վարումը, - պաշտոնական վիճակագրությունը համարվում է «հանրային կյանքի էական և չափակցելի երևույթների թվային արտահայտությամբ մշակված, արտադրված և տարածված, բացառապես վիճակագրական ծրագրերում արտացոլված վիճակագրություն», - առաջնորդվելով կարգի նախագծի 4-րդ կետով՝ և հիմք ընդունելով, որ - «Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի» 5-րդ հոդվածի 4 կետով «արգելվում է անձնական տվյալների մշակումը, եթե տվյալները մշակելու նպատակին հնարավոր է հասնել ապանձնավորված կերպով», իսկ - 8-րդ հոդվածի, 1-ին կետի 1-ին ենթակետը սահմանում է, որ «1. Անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե՝ 1) տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, և տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը․․․»։ Հարց է առաջանում՝ - Արդյոք հնարավո՞ր չէ հասնել սահմանված նպատակին առանց անձնական տվյալների հավաքման, - Ի՞նչ վիճակագրական պատկերի համար է անհրաժեշտ մասնավորապես ծնողների անձնական տվյալների հավաքումը, որոնց տրամադրման պահանջը չի սահմանվում «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու» կարգում, - Դպրոցները իրավասո՞ւ են տրամադրելու իրենց տրամադրության տակ գտնվող անձնական տվյալները առանց տվյալների սուբյեկտի համաձայնության, և - Արդյոք դպրոցները չե՞ն խախտի այս կարգի դրույթները, եթե չտրամադրեն պահանջվող տվյալները փոխանցելու համաձայնություն տալուց հրաժարված, կրթական գործընթացի մեջ ներգրավված մասնակիցներից որևէ մեկի վերաբերյալ անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությունը։ Հաշի առնելով վերոգրյալը, առաջարկում եմ․ - անձնական տվյալների տրամադրման դաշտերը դարձնել ոչ պարտադիր, մասնավորապես ծնողների անձնական տվյալների, բնակության վայրի և կոնտակտային տվյալների լրացմանը վերաբերող հատվածները։ - հստակեցնել անձնական տվյալների տրամադրման հիմքերը և գործընթացի կազմակերպման ձևը։
5 Տաթևիկ Ավետիսյան 17.06.2021 14:53:26 Ոչ պետական ուսումնական հաստատությունների համար իրենց ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը (դրույքաչափերի, ուսուցչի՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելու և գործառույթներ կատարելու դեպքում այդ նպատակով հատկացվող գումարների չափերի, հավելավճարների վերաբերյալ նշումները) կարող է համարվել ծառայողական կամ առևտրային գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակում։ Բացի այդ ֆինանսական պարտավորություններին վերաբերող անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը ոչ պետական ուսումնական հաստատությունները տրամադրում են հարկային մարմիններին, որոնք իրենց մասով ստանում և մշակում են անհրաժեշտ վիճակագրական տվյալները և իրականացնում անհրաժեշտ վարչարարությունը։ «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի համաձայն ԿԳՄՍՆ-ն, ըստ էության, չունի վիճակագրության համար հավելյալ տվյալներ հավաքելու պարտականություն, բացի նրանից, որն անհրաժեշտ է իր վարչարարության իրականացման համար, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունների վերաբերյալ պահանջվող տվյալները ԿԳՄՍՆ վարչարարության իրականացման համար այնքան էլ անհրաժեշտ չեն: Ուստի կարծում եմ, որ վերանում է այդ տվյալները ԿԿՏՀ-ի միջոցով փոխանցելու տրամաբանությունը և առաջարկում եմ այս տեղեկատվության հավաքագրումը և լրացումը դարձնել ոչ պարտադիր կետ ոչ պետական դպրոցների համար, հավաքագրումը թողնել վարչարարությունը իրականացնող մարմնին և ստանալ անհրաժեշտ տվյալները վարչարարությունը իրականացնող մարմնից «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն («պաշտոնական վիճակագրություն արտադրողները կարող են միմյանց փոխանցել տվյալներ և մեթատվյալներ ազգային վիճակագրական համակարգի շրջանակում՝ տվյալների հավաքման կրկնությունից խուսափելու և պաշտոնական վիճակագրության որակի բարելավման նպատակով»)։
6 Տաթևիկ Ավետիսյան 17.06.2021 14:53:26 Քանի որ տրված որոշ դաշտեր կարող են չհամապատասխանել աշխատակիցների հետ փոխհարաբերությունների կառուցման՝ ոչ պետական ուսումնական հաստատություններում կիրառվող մոտեցումներին, առաջարկում եմ սահմանել, որ որոշ կետեր կիրառելի չեն ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում, կամ լրացման համար պարտադիր չեն։ (Քննարկվող դաշտերն են՝ մեթոդմիավորման նախագահ, գումարի չափը, տետրերի ստուգում, գումարի չափը, հավելավճար դաշտերը և մի քանի այլ դաշտեր)։
7 Տաթևիկ Ավետիսյան 17.06.2021 14:59:17 Չնայած քննարկվող կարգի նախագծին անմիջականորեն չի առնչվում, սակայն առնչվում է կարգի դրույթների կատարմանը, ուստի առաջարկում եմ դիտարկել համակարգում տեխնիկական բարեփոխումներ կատարելու տարբերակը։ Մասնավորապես․ 1. Սույն կարգի պահանջներին համապատասխան գործընթացները կազմակերպելու համար բարեփոխել էլեկտրոնային դասամատյանի, դասացուցակի լրացման մեխանիզմները, որպեսզի դրանք կիրառելի լինեն կրթության կազմակերպման տարբերություն ունեցող դպրոցների համար։ 2. Մշակել տրամադրվող տվյալների մուտքագրման դյուրին մեխանիզմներ։ 3. Նախատեսել համակարգից՝ մուտքագրված տվյալների հիման վրա մուտքագրողի համար լիարժեք և ըստ նախընտրելի դաշտերի ընտրության հաշվետվություններ ստեղծելու և արտահանելու հնարավորթյուն։ 4. Առանձին դեպքերում տալ մուտքագրված տվյալը (շենքային պայմանների, սենյակների վերաբերյալ) ջնջելու հնարավորություն։