Добавить в избранное

«Ազգային արխիվի Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը դադարեցնելու և Հայասատանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N1406-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը դադարեցնելու և Հայսատանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

«Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Ազգային արխիվ) տարածքային ստորաբաժանումների ծանրաբեռնվածության անհամամասնությունից ելնելով, ինչպես նաև նպատակ ունենալով արդյունավետ բաշխել Ազգային արխիվի ռեսուրսները՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել տարածքային ստորաբաժանումների վերակազմավորման մի շարք աշխատանքներ:

  1. Առկա իրավիճակը

Ազգային արխիվն ունի 11 մարզային մասնաճյուղ, որոնցից 9-ը տեղաբաշխված են պետության, 1-ը համայնքի, 1-ը իրավաբանական անձի սեփականություն համարվող շենքերում, 21 տարածքային ներկայացուցչություն, որոնցից 4-ը՝ պետության, 15-ը՝ համայնքի, 2-ը՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն համարվող շենքերում։

Համայնքային տարածքները տրամադրված են անհատույց օգտագործման իրավունքով, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանց տարածքները՝ վարձակալության:

Ընդորում Տավուշի մարզային մասնաճյուղը և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունը տեղաբաշխված են իրավաբանական անձանց սեփականություն համարվող շենքերում, իսկ Արարատի ներկայացուցչությունը ֆիզիկական անձի սեփականություն համարվող շենքում, որոնք հանձնված են վարձակալության իրավունքով:

Նշված ստորաբաժանումների կողմից վարձակալվող շենքերը գտնվում են ոչ բարվոք վիճակում և նման պայմաններում շենքի շահագործումը և փաստաթղթերի պահման համար անհրաժեշտ չափորոշիչների պահպանման ապահովումը պահանջում է մեծ ռեսուրսներ:

Հարկ է նշել նաև, որ 2021 թվականի մարտի 13-ից Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում ՀՀ Արդարադատության նախարարության կողմից գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը, որտեղ ներկայումս աշխատում է Ազգային արխիվի աշխատակիցը՝ իրականացնելով Ազգային արխիվին վերաբերող հարցերով քաղաքացիների սպասարկում, ինչի պարագայում վերանում է Տավուշի մարզային մասնաճյուղի գործունեության անհրաժեշտությունը:

Ըստ մարզերի և տարածաշրջանների, գոյություն ունի շահառուների քանակի և դրանով պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածության հսկայական անհամամասնություն։

Ազգային արխիվի տարածքային ստորաբաժանումների կողմից ծառայությունների մատուցման ծավալը 2021 թվականի առաջին եռամսյակի

Տարածքային ստորաբաժանումների անվանումները

ընդ.

ստաժ և աշխա

տավարձ

մալբրի,

վեբ

սոցապ

ԱՊՀքաղաքացի

(անձամբ)

ՀՀ քաղա

քացի

(անձամբ)

ծրարով

ԱՊՀ-ից

ծրարով ՀՀ-ից

1.

Արագածոտմ/մ

259

246

63

174

2

10

8

2

2.

Թալին տ/ն

259

258

41

207

5

1

5

0

3.

Ապարան տ/ն

117

112

31

49

7

24

3

3

4.

Արարատ մ/մ

502

450

94

314

15

65

10

4

5.

Արարատի տ/ն

264

258

65

186

0

8

5

0

6.

Մասիս տ/ն

202

181

86

84

0

28

2

2

7.

Արմավիր մ/մ

396

347

125

201

3

44

15

8

8.

Արմավիրի տ/ն

499

478

131

304

10

34

17

3

9.

Գեղարքունիք մ/մ

451

424

96

283

20

18

32

2

10.

Սևան տ/ն

206

195

66

119

3

10

7

1

11.

Մարտունի տ/ն

502

483

69

341

16

55

17

4

12.

Ճամբարակ տ/ն

87

84

18

52

2

7

6

2

13.

Վարդենիս տ/ն

150

146

34

99

5

3

5

4

14.

Լոռի մ/մ

928

897

313

483

24

22

62

24

15.

Թումանյան տ/ն

204

201

96

87

9

7

6

0

16.

Ստեփանավան տ/ն

237

226

84

119

14

11

6

3

17.

Կոտայքմ/մ

504

472

122

329

3

37

12

1

18.

Աբովյան տ/ն

704

536

169

334

9

156

22

14

19.

Եղվարդ տ/ն

241

230

70

153

7

5

3

3

20.

Չարենցավան տ/ն

190

178

69

79

12

26

3

1

21.

Շիրակ մ/մ

887

833

308

458

27

59

19

16

22.

Արթիկ տ/ն

283

266

53

183

14

21

9

3

23.

Մարալիկ տ/ն

116

111

19

86

0

3

2

5

24.

Սյունիք մ/մ

282

248

77

131

15

34

24

1

25.

Սիսիան տ/ն

142

140

31

100

4

7

0

0

26.

Գորիս տ/ն

221

207

39

146

2

30

2

2

27.

Վայոց ձոր մ/մ

223

218

53

149

7

4

7

3

28

Տավուշմ/մ

234

219

52

147

6

17

12

0

29.

Նոյեմբերյան տ/ն

116

89

50

29

3

28

6

0

30.

Բերդ տ/ն

133

115

25

66

21

17

3

1

31.

Դիլիջան տ/ն

133

126

35

76

5

11

6

0

 

Ընդամենը 

9672

8974

2584

5568

270

802

336

112

 

Ստացվում է նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր տարածքային ստորաբաժանման համար անձամբ ներկայացած շահառուների միջինացված թիվը կազմում է մոտավորապես 44, իսկ տրամադրվող տեղեկանքների թիվը՝ 312: 

Մինչդեռ նշված ժամանակահատվածում

ա/Տավուշի մարզային մասնաճյուղը սպասարկել է 23 քաղաքացու և կազմել է 234 տեղեկանք,

բ/ Արարատի տարածքային ներկայացուցչությունը սպասարկել է 8 քաղաքացու և կազմել է 264տեղեկանք,

գ/ Թումանյանի տարածքային ներկայացուցչությունը՝ սպասարկել է 16 քաղաքացու և կազմել է 204 տեղեկանք,

Համեմատության համար կարող ենք նշել նաև, որ նշված ժամանակահատվածում օրինակ Շիրակի մարզային մասնաճյուղը սպասարկել է 86 քաղաքացու և կազմել է 887 տեղեկանք, Սյունիքի մարզային մասնաճյուղը սպասարկել է 49 քաղաքացու և կազմել է 282 տեղեկանք,Կոտայքի մարզային մասնաճյուղը սպասարկել է 40 քաղաքացու և կազմել է 504 տեղեկանք, իսկ Աբովյանի տարածքային ներկայացուցչությունը սպասարկել է 165 քաղաքացու և կազմել է 704 տեղեկանք, Մարտունու տարածքային ներկայացուցչությունը սպասարկել է 71 քաղաքացու և կազմել է 502 տեղեկանք:

Համեմատելով այլ մարզային մասնաճյուղերի և տարածքային ներկայացուցչությունների հետ՝ կարող ենք հասկանալ, որ գոյություն ունի անհամամասնություն աշխատողների ամսական ծանրաբեռնվածության ծավալներում։

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

1) կրճատել տարածքային ստորաբաժանումների չծանրաբեռնված կարողությունները,

2) հարկ եղած դեպքում դադարեցնել այն ստորաբաժանումների գործունեությունը, որոնք գործում են սահմանված չափորոշիչներից շատ ցածր արդյունքով,

3) արդյունավետ օգտագործել հաստիքային միավորները,

4) կրճատել Ազգային արխիվի ծախսերը վարձակալական և այլ վճարների մասով,

5) կրճատված ծախսերի հաշվին ապահովել աշխատողների աշխատավարձի բարձրացում.

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության և Ազգային արխիվի կողմից:

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

«Ազգային արխիվի Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը դադարեցնելու և Հայասատանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N1406-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  • Обсуждалось

    01.06.2021 - 16.06.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 574

Принт