Добавить в избранное

В стадии разработки

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման շրջանակներում մի շարք օրենքներում (այդ թվում «Սոցիալական աջակցության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և այլն) կատարվել են փոփոխություններ և լրացումեր, որոնցով ձևավորվել է  սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող բարեփոխումների իրավական հենքը։ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանվում են սոցիալական աջակցության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, որին հղում է կատարվում նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածում։ Հաշվի առնելով սոցիալական աջակցության բնագավառում պետական մարմինների և տեղական ինքնակառավարումն մարմինների նպատակների միասնությունը և համակարգված գործունեություն ապահովելու խնդիրը, բնակչության սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել մեծացնել համայնքային սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորությունները:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի սոցիալական աշխատողի հաստիք ստեղծվում է 5000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի աշխատակազմում, այն պարագայում, երբ համայնքային սոցիալական աշխատողը՝

1) միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին.

2) միջոցներ է ձեռնարկում սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին՝ օգնելու հայտնաբերել և օգտագործել դժվարություններ հաղթահարելու իրենց կարողությունները.

3) նպաստում է համայնքում բնակվող սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների սոցիալական կարիքների բավարարմանը՝ կազմակերպելով տնային այցելություններ և հնարավորության դեպքում մատուցելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ կամ ուղղորդելով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ կամ մասնագիտացված այլ կազմակերպություններ:

 Իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 63-րդ հոդվածը թեկուզ և վերաբերում է սոցիալական պաշտպանության ոլորտին, սակայն լիազորությունն ամբողջությամբ դրված է քաղաքապետի վրա և առհասարակ նախատեսված չէ աշխատակազմում ստեղծել համայնքի սոցիալական աշխատողի հաստիքը:

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Ներկայացվող Նախագծով առաջարկվում է սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետության բարձրացման ապահովման համար ստեղծել համայնքային սոցիալական աշխատանքի մասնագետի հաստիք, ընդ որում՝

  • մինչև 2000 բնակիչ ունեցող համայնքում՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ ավագանու որոշման համաձայն՝ մեկ հաստիք.
  • 2001-ից մինչև 7000 բնակիչ ունեցող համայնքում առնվազն մեկ հաստիք.
  • 7001-ից մինչև 15 000 բնակիչ ունեցող համայնքում առնվազն երկու հաստիք.
  • 15001 և ավելի բնակիչ ունեցող համայնքում՝ առնվազն երեք հաստիք։

 Իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացման համար համայնքի աշխատակազմում ստեղծել համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի մեկ հաստիք՝ յուրաքանչյուր 15000 բնակչի սպասարկման համար։

 

  1. Կարգավորման առարկան

Նախածով կարգավորվում է համայնքներում սոցիալական աշխատանքի մասնագետների թիվը սահմանելու հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ, նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետության բարձրացում:

 

 

  • Обсуждалось

    20.05.2021 - 04.06.2021

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4028

Принт

Предложения

Artur Amiraghyan

20.05.2021

Այս հոդվածը հակասահմանադրական է և հակասում է Սահմանադրության 186 հոդվածի 2-րդ մասին: Հոդված 2. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հաստիքի ստեղծմամբ կամ թվի ավելացմամբ պայմանավորված համայնքների ծախսերի ավելացումը ենթակա չէ փոխհատուցման պետության կողմից:

Artur Amiraghyan

20.05.2021

Առաջարկ անողներին միայն մեկ հարց ունեմ համայնքների ֆինանսկան վիճակի ուսումնասիրություն արե՞լ են։ Եթե պետությունը համայնքի համար պարտադիր բան է սահմանում, ուրեմն պետք է վճարի դիմաց: Իմ կարծիքով, եթե համայնքն ինքնուրույն գիտակցի դրա անհրաժեշտությունը, ապա իր միջոցներով պետք է ֆինասնավորի, իսկ եթե պետությունն է պահանջ դնում, ուրեմն պետք է ֆինանս հատկացնի:

Հասմիկ Ղուկասյան

20.05.2021

Ողջունելի է, որ նվազագույն շեմը 5000 բնակչից իջել է 2000-ի, սակայն ցանկալի է, որ բոլոր համայնքներում լինեն մասնագետ սոցիալական աշխատողներ։ Սոցիալական պաշտպանության ոլորտում կատարված ներդրումները,ներդրում են երկրի ընդհանուր անվտանգության և պաշտպանության․ զարգացման մեջ։

Узнать больше