Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդ 24.05.2021 15:53:48 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդն անընդունելի է համարում 2021 թ.-ի մայիսի 20-ին հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը՝ պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին, քանի որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թ.-ի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահմանադրականության հարցը Հանրապետության նախագահը վիճարկել է՝ 2021 թ.-ի ապրիլի 22-ին դիմելով ՀՀ Սահմանադրական դատարան, և օրենքը պետք է քննարկման առարկա դառնա Սահմանադրական դատարանում։ Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող երեք պետական բուհի վերաբերյալ 2021 թվականի մայիսի 4-ի ՀՀ կառավարության որոշման սահմանադրականությունը։ Ուստի, նման պայմաններում միևնույն կարգավորման առարկայի վերաբերյալ որևէ այլ իրավական ակտի քննարկումն ու ընդունումն անհիմն է ու ժամանակավրեպ՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից վերոնշյալ օրենքի և կառավարության որոշման սահմանադրականության մասին վերջնական որոշման ընդունումը։ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդ