Добавить в избранное

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առողջապահական համակարգի լաբորատորիաների առջև դրված գլխավոր խնդիրներն են՝ հասնել, ապահովել և բարելավել լաբորատոր հետազոտությունների արդյունքների ճշգրտությունը, անժամանակավրեպությունը և վստահելիությունը: Սխալ, թերի, ոչ լիարժեք արդյունքները կարող են բերել էական բացասական հետևանքների: Թե՛ հետազոտության, թե՛ արդյունքի վերաբերյալ հաշվետվության ճշգրտությունից կախված են բնակչության առողջության պահմանման և հիվանդությունների կանխարգելման հարցերը: Առողջապահության ոլորտում դեռևս ներդրման գործընթացում են ռեֆերենս լաբորատորիաների, որակի մենեջերների ինստիտուտները, որակի արտաքին գնահատման ազգային ծրագրերում ընդգրկված են սահմանափակ քանակությամբ լաբորատորիաներ, լաբորատոր ախտորոշիչ մասնագետների և հետդիպլոմային կրթության, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերում ներառված չեն որակի ապահովման մոդուլներ: Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և բժշկական լաբորատորիաներում կիրառվող թեստ-հավաքածուների, ստանդարտ նմուշների նկատմամբ չկա հետշուկայական որակի հսկողություն,  ինչը Հայաստանի Հանրապետության լաբորատոր համակարգի զարգացման համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում։

Որակի կառավարման համակարգի ներդրումը ԲԿ-ների համար ռազմավարական որոշում է, որը կարող է նպաստել գործունեության արդյունքների բարելավմանը և ամուր բազա ապահովել կայուն զարգացման նախաձեռնությունների համար:

  • Обсуждалось

    20.05.2021 - 05.06.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5544

Принт