Добавить в избранное

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Աքիլես» հասարակական կազմակերպություն 16-010 11.02.2016 14:04:57 ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ. Առանց համապատասխան թույլտվության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումով վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: Հիմնավորում. Ներկայումս բացակայում է որևէ իրավական ակտով նախատեսված տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված բաղադրիչ մասերի կամ սարքավորումների օտարման կամ չնախատեսվածների տեղադրման հետ կապված տրանսպորտային միջոցի կառուցվածքի փոփոխության ենթակա ցանկը: Օրինակ՝ հնարավոր չէ պարզել՝ տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրումը կամ խլացուցիչից բարձր աղմուկ հանելը համարվում է արդյոք՝ տրանսպորտային միջոցի վերասարքավորում: ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխությունը կհստակեցնի հոդվածի կիառումը: Առաջարկությունն օրենքի նախագծին չի վերաբերում: Այնուամենայնիվ այն քննարկվել է, սակայն չի ընդունվել, քանի որ հնարավոր չէ սպառիչ թվարկել, առավել ևս իրավական ակտով սահմանել բոլոր հնարավոր կառուցվածքային փոփոխությունները: Հետևաբար, ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մաս առաջարկվող բովանդակությամբ շարադրելու դեպքում այն ուղղակի կդադարի գործել:
2 «Աքիլես» հասարակական կազմակերպություն 16-010 11.02.2016 14:06:10 ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ. Ապակիների (այդ թվում՝ թաղանթապատված) լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Հիմնավորում. Գործող ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ թույլատրելի լուսաթափանցելիությամբ թաղանթապատված առջևի հողմապակիով տրանսպորտային միջոցները վարելը նախատեսում է տուգանք՝ 30000 ՀՀ դրամի չափով: Միևնույն ժամանակ նշված դրույթը չի արգելում օգտագործել նույն թույլատրելի լուսաթափանցելիությամբ չթաղանթապատված հողմապակիով տրանսպորտային միջոցները: Այսպիսով՝ օրենքով խախտված է ՀՀ Սահմանադրությամբ՝ օրենքի առջև մարդկանց հավասար լինելու սկզբունքը: ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի փոփոխությունը կվերականգնի մարդկանց հավասարությունը օրենքի առջև: Առաջարկությունն օրենքի նախագծին չի վերաբերում: Այնուամենայնիվ այն քննարկվել է, սակայն չի ընդունվել, քանի որ տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու և առջևի կողային ապակու թաղանթապատումն անթույլատրելի է՝ անկախ դրանց լուսաթափանցելիության չափից, իսկ օրենքի առջև մարդկանց հավասար լինելու սկզբունքն ամենևին էլ խախտված չէ, քանի որ յուրաքանչյուր արարքի համար սահմանված է համարժեք պատասխանատվություն:
3 «Աքիլես» հասարակական կազմակերպություն 16-010 11.02.2016 14:07:05 ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել: Հիմնավորում. ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը կրում են ձևական բնույթ, քանի որ ՎԻՎ ՀՀ օրենսգրքով նախատեսված չէ պատասխանատվություն տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն չանցկացնելու համար: Առաջարկությունն օրենքի նախագծին չի վերաբերում: Այնուամենայնիվ այն քննարկվել է, սակայն չի ընդունվել, քանի որ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ձևական բնույթ չեն կրում, իսկ առաջարկությունն էլ՝ որևէ հիմնավորում չունի:
4 «Աքիլես» հասարակական կազմակերպություն 16-010 11.02.2016 14:08:03 ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին տվյալ ուղղությամբ ենթարկված տրանսպորտային միջոցներից առաջ անցնելով՝ Առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Հիմնավորում. Այն խաչմերուկներում, որտեղ տեղակայված են լրացուցիչ սեկցիայով լուսացույցներ (ինչպես նաև ճանապարհային նշաններով կամ գծանշումներով կարգավորված) թույլատրվում է երթևեկել տարբեր ուղղություններով, ընդորում՝ կարող է թույլատրվել երթևեկել որոշ գոտիներով մի ուղղությունով (օրինակ՝ դեպի ձափ), սակայն արգելվի երթևեկել մեկ գոտիով այլ ուղղությունով (օրինակ՝ դեպի ուղիղ): Խաչմերուկների նման կարգավորման դեպքերում ՀՀ ճանապարհային ոստիկանությունը նշված հոդվածը կիրառում է նաև այն վարորդների նկատմամբ, որոնք չեն շրջանցել տվյալ ուղղությամբ բացակայող տրանսպորտային միջոցների, սակայն շրջանցել են այլ թույլատրող ուղղությամբ գոտիում կանգնածներին: Առաջարկը հստակեցնում է նշված հոդվածի կիրառումը: Առաջարկությունն օրենքի նախագծին չի վերաբերում: Այնուամենայնիվ այն քննարկվել է և ընդունվել: Նախագիծը լրացվել է նոր հոդվածով (Հոդված 2):
5 «Աքիլես» հասարակական կազմակերպություն 16-010 11.02.2016 14:11:59 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում «ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց» հասկացությունում «կանգառի կետեր» բառերը փոխարինել «կանգառի տեղեր» բառերով: Առաջարկությունն օրենքի նախագծին չի վերաբերում: Այնուամենայնիվ այն քննարկվել է, սակայն չի ընդունվել, քանի որ հիմնավորված չէ, թե ինչու պետք է կատարել փոփոխությունը:
6 «Աքիլես» հասարակական կազմակերպություն 16-010 11.02.2016 14:16:43 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածով լրացվող՝ 4.1-ին մասում «կանգնեցմանը» բառից հետո լրացնել «նախորդող և» բառերով: Հիմնավորում. Տեսագրությունը ինքնանպատակ չէ՝ հետապնդում է իրավախախտումների արձանագրելը: Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ կատարվող լրացման նպատակը Ճանապարհային ոստիկան-վարորդ շփումը տեսաձայնագրելու իրավական հիմք նախատեսելն է: Եթե առաջարկը վերաբերում է իրավախախտման փաստը տեսագրելուն, ապա դրա իրականացման համար իրավական հիմքեր արդեն իսկ նախատեսված են:
7 «Աքիլես» հասարակական կազմակերպություն 16-010 11.02.2016 14:08:45 ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ. «3. Արձանագրությունը կազմվում է 2 օրինակից: Մեկ օրինակը հանձնվում կամ պատշաճ ձևով ուղարկվում է հասցեատիրոջը, մյուս օրինակն ուղարկվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության համար լիազորված մարմնին (պաշտոնատար անձին):»: Հիմնավորում. Ճանապարհապարեկային ծառայության տեսուչները վարորդների իրավախախտումն արձանագրելուց հետո արձանագրության պատճենը կամ երկրորդ օրինակը չեն տրամադրում վարորդին: Ճանապարհային ոստիկանությունը դա մեկնաբանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օենսգրքում համապատասխան պահանջի բացակայությամբ: Գտնում ենք, որ արձանագրության պատճենը կամ երկրորդ օրինակը վարորդին չտրամադրելը իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր՝ հնարավորություն է ստեղծվում ցանկացած պահին արձանագրության բովանդակությունում կատարել տեղեկությունների կամ այլ նշումների փոփոխություններ: Առաջարկը կնպաստի վարորդին՝ վարչական ակտը բողոքարկելու դեպքերում անմիջապես բողոքարկել որոշումը կամ դիմել դատարան (անհրաժեշտություն չի լինի լրացուցիչ պահանջելու արձանագրության պատճենը գործին ծանոթանալու համար), ինչպես նաև կտրուկ կնվազեն չարաշահումները: Առաջարկությունն օրենքի նախագծին չի վերաբերում: Այնուամենայնիվ այն քննարկվել է, սակայն չի ընդունվել հետևյալ պատճառաբանությամբ: Ճանապարհային ոստիկանության կողմից քննության ենթակա իրավախախտումների գործերի գերակշիռ մասի դեպքում որոշումները կայացվում են տեղում՝ վարչական իրավախախտման արձանագրությունը կազմելուց հետո: Հետևաբար, հաշվի առնելով, որ նախքան որոշում կայացնելը ոստիկանության ծառայողը տրամադրում է արձանագրությունը վարորդին՝ ծանոթանալու և իր դիտողություններն ու առարկությունները ներկայացնելու համար, իսկ որոշումը կայացնում երկու օրինակից ու դրա մեկ օրինակը տրամադրում վարորդին, ուստի անիմաստ է արձանագրությունը ևս կազմել երկու օրինակից՝ ծախսելով ավելորդ ժամանակ: Բացի այդ, ցանկացած ժամանակ անձը կարող է դիմել Ճանապարհային ոստիկանություն և ստանալ իր վերաբերյալ վարչական վարույթի նյութերի պատճենները:
8 «Աքիլես» հասարակական կազմակերպություն 16-010 11.02.2016 14:11:00 ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասի հետ կապված անհրաժեշտ է ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի առանձին մասով տալ «սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը» հասկացության նշանակությունը՝ ճանապարհապարեկային ծառայության տեսուչի, ինչպես նաև ստուգող բժշկի պահանջների չկատարելը և վարորդի ինչպիսի գործողություններով կամ անգործությունով է դա արտահայտվում: Առաջարկությունն օրենքի նախագծին չի վերաբերում: Այնուամենայնիվ այն քննարկվել է, սակայն չի ընդունվել, քանի որ հնարավոր չէ սպառիչ թվարկել, առավել ևս իրավական ակտով սահմանել սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելու բոլոր հնարավոր միջոցները:
9 «Աքիլես» հասարակական կազմակերպություն 16-010 11.02.2016 14:13:39 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ «վթարային իրադրություն» հասկացությունն ուժը կորցրած ճանաչել: Հիմնավորում. ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման 3-րդ կետի 13-րդ ենթակետով նախատեսված «երթևեկության համար վտանգ» հասկացությունը բնութագրում է նույն «վթարային իրադրություն» հասկացությունը ավելի ճիշտ և հասկանալի: Առաջարկությունն օրենքի նախագծին չի վերաբերում: Այնուամենայնիվ այն քննարկվել է, սակայն չի ընդունվել, քանի որ դրանք բնութագրում լիովին տարբեր իրավիճակներ. «վթարային իրադրություն»-ը՝ իրավիճակ, որի ժամանակ ստեղծվում է, իսկ «երթևեկության համար վտանգ»-ը՝ իրադրություն, երբ նույն ուղղությամբ և (կամ) նույն արագությամբ երթևեկությունը շարունակելու դեպքում կստեղծվի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման իրական վտանգ: